«Էս կադրերը նայելուց հետո էլի կասե՞ք բան չի փոխվել…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է տեսանյութով, որտեղ ՃՈ աշխատակիցները բահերով մաքրում են ճանապարհը մերկասառույցից և կատարել է հետևյալ գրառումը.

Էս կադրերը նայելուց հետո էլի կասե՞ք բան չի փոխվել…

ՃՈ աշխատակիցների դերն ու նշանակությունը սա է, որ կարգազանց վարորդներին կարգապահական տույժի ենթարկեն ու հնարավորինս օգնեն քաղաքացիներին տեղաշարժվել:

Բայց հիշեք մինչ հեղափոխությունն ինչ էր կատարվում, ՃՈ-ն աշխատում էր սեփական ու ոչ միայն սեփական գրպանները լցնելու համար:

Ի դեպ, հեղափոխությունից հետո սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է:

Ճանապարհային ոստիկանները, երբեմն վայր ընկնելով, բահերով մաքրում են ճանապարհը մերկասառույցից։

Հիշեցնենք, ո ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ արդեն 3 ժամից ավելի է, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ ուժեղ սառնամանիքի պայաններում բահերով Սյունիքի մարզի Որոտանի՝ ժողորդին հայտնի «Թասի ոլորաններում» մաքրում են ոլորաններում առաջացած մերկասառույցը: