Ստիպված եմ հիասթափեցնել…Տարոն Չախոյանի դիպուկ գրառումը

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է հետևյալը. «Շատերի մոտ սխալ կարծիք կա ձևավորված, որ ժողովրդի լեզվով ասած «աթոռը» փոխում է մարդու տեսակը։ Ստիպված

եմ հիասթափեցնել, «աթոռը» կյանքում չի փոխել և չի փոխում մարդկանց, մարդիկ չեն փոխվում, մարդիկ նույն են մնում, մնում են այնպիսին ինչպիսին կային, պարզապես էդ «աթոռի» ընձեռած շանսերն ամեն մեկը յուրովի է

կիրառում՝ հարմարեցնելով իր տեսակին։ Այո, պետական պաշտոն և առավել ևս պետության ղեկավարի պաշտոնը ստանձնած անձը երբեմն կարող է ու ես գտնում եմ որ նաև պարտավոր է ի շահ երկրի սեփական ամբիցիաներին

դեմ գնալով իր երբեմնի կատարած հայտարարություններին հակասող գործողություններ անել, կրկնում եմ, եթե բնականաբար դա բխում է միայն երկրի, այլ ոչ թե անձնական շահերից: Մինչև նախագահի աթոռը զա վթելը նախկինները շատ ավելի լավը կամ վատը չէին քան դրանից հետո,

նույնն էլ Նիկոլ Փաշինյանը, եղել է և մնացել է նույն իր մարդ տեսակի մեջ, մնացել է այնպիսին ինչպիսին կար։ Ես ոչ մի անգամ կողմնակիցը չեմ եղել այն գաղափարի, որ աթոռը կամ պաշտոնը փոխում է մարդկանց, ուղղակի այդ աթոռը կամ պաշտոնը հնարավորություն է ընձեռում մարդկանց իրենց տեսակի դրսևորման համար։