2016-ի ապրիլյանը դրա նախազգուշացումն եւ կրա կոցն էր, որից հետո առավել ևս պետք է սթափվեինք, բայց… Ստյոպա Սաֆարյանի վերլուծությունը

Ստյոպա Սաֆարյանը գրել է. 2016-ի ապրիլյան պատերազմից հետո էլ հորդորում էի բազում ընկերների թարգել Սերժ Սարգսյանին «պայմանավորված պատերազմի» մեջ մեղադրելու վարկածի շուրջ քննարկումները։ Այն ժամանակ էլ կային սակավաթիվ մարդիկ, ովքեր իմ այդպիսի գրառումների կամ հարցազրույցների համար ինձ մեղադրում էին Սերժ Սարգսյանի վրայիցի «պատասխանատվությունը» մաքրելու մեջ, էլ չասեմ մնացած էպիտետները։

Դա ասում էի, քանի որ որպես վերլուծաբան ակնդետ հետևում էի բոլոր խոշոր խաղացողների քաղաքականությանը եւ մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից նոր ղարաբաղյան քաղաքականությանը, որի մասին 2008թ․ աշնանը ավետեց հայտնի եվրազիստ Ալեքսանդր Դուգինը։ Իսկ դա նոր տարածքային իրողությունների (7 շրջանների հանձնմամբ), ռուս խաղապահների ներկայությամբ անկարգավիճակ Արցախն ու «անորոշ» խաղաղությունն է։ Սրանք հայ փորձագետների եզրկացություններ չեն, այլ հենց կրեմլամերձ ռուս փորձագետների բարձրաձայնումներ։

2008-09թթ․ Ազգային ժողովում մի քանի ելույթներ եմ ունեցել այս թեմայով, 2016-ից հետո էլ ծավալուն հետազոտություններ հրապարակել։ Այն ժամանակ էլ գոնե իմ համար պարզ էր եւ զգուշացնում էինք, որ «կասենք՝ հողերը կտանք, սակայն կամ Ադրբեջանի մեծ ախորժակի, կապրիզների կամ էլ առկա ստատուս քվոն չփոփոխելու հարցում Ռուսաստանի գերշահագրգռվածության արդյունքում կպահենք Արցախն ու ստատուս քվոն» մոտեցումը դատապարտված է․

որովհետև ստատուս քվոն պահպանվում էր ոչ միայն հակամար տության կողմերի միջև ռազմական բալանսով, այլև տարածաշրջանում առկա ռազմավարական բալանսով, որոնք 2-ն էլ աստիճանաբար փոխվում էին, իսկ մեզ դա լրջորեն չէր անհանգստացնում։ Եվ 2016-ի ապրիլյանը դրա նախազգուշացումն եւ կրա կոցն էր, որից հետո առավել ևս պետք է սթափվեինք, իսկ 2020-ի սեպտեմբերյան պատերազմը՝ այդ ամենի արձանագրման տխուր պահը, որից ուշքի չենք գալիս․․․

Ռազմական բալանսի փոփոխությունը շատերի համար ամենատեսանելի մասն է․ առաջնագծում կռ ված տղերքից մինչև թիկունքում գտնվողներ խոսում են մի քանի բանակների դեմ անհավասար մարտի մասին, որտեղ քսաներորդ դարը պաշտպանվում էր 21-րդ դարից․․․ Ռազմավարական բալանսի փոփոխության առհավատչյան էլ ԵԱՀԿ Մինսկի խմբին խաղից դուրս դնելով Ռուսաստանի ու Թուրքիայի համաձայնության ներքո կնքված եռակողմ հայտարարությունն է։

Շատ այլ փաստեր կան, սակայն միայն այն, որ 2014-ին Թուրքիան փորձում էր թուրքալեզու երկրների տնտեսական միության ստեղծումով Ադրբեջանին հետ պահել եվրասիկանացումից, խոսում էր իրար հանդիպակաց շարժվող ռուսական եւ տնտեսական «ինտեգրացիոն» նախագծերի/գեոտեկտոնական սալերի վերաբերյալ, որը ինչ-որ պահի պա յթելու էր ռազմական տեսքով՝ անվտան գության վակում ունեցող կետերում, ինչպիսին Արցախի չլուծված հակամար տությունն էր։ Ու այն առնվազն 2 անգամ պայ թեց՝ 2016-ին եւ 2020-ին․․․

Ու մենք որևէ կերպ կամ լիարժեք չպատրաստվեցինք այս ամենին։ Սերժ Սարգսյանը, որպես երկրի ղեկավար, պատին դեմ տրվեց 2016-ին (ասել ես կտամ՝ տուր), իսկ Նիկոլ Փաշինյանը՝ 2020-ին (Ալիևը գրեթե բաց հայտարարում էր, թե իրեն չի հետաքրքրում Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, եթե Հայաստանի անունից ասվել է, որ կտամ, ուրեմն ինձ վերադարձրեք «իմ հասանելիքը»)։

Թերևս այսպես եմ ես տեսել ու տեսնում տեղի ունեցողը, որի պատճառով թե 2016-ին եմ բացառել «պայմանավորված պատերազմը», թե այժմ եմ բացառում։ Մինչդեռ այժմ էլ տեսնում եմ, որ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն են «մանրադրամը» վերադարձնում այս իշխանությանը՝ հրապարակ բերելով մի նոր «պայմանավորված պատերազմի» վարկած։ Ինչպես 2016-ին է այն մեզ խոշոր հաշվով հեռացրել իրական պատկերն իմանալուց /իսկ ես ԱԺ քննիչ հանձնաժողովից գոնե այդ հարցերի պրոֆեսիոնալ գնահատականն եմ ակնկալել, այլ ոչ թե այն՝ հաղթե՞լ ենք, թե՞ պարտվել այդ պատերազմում, որն իմ համար եղել ու կմնա կեղծ քաղաքագիտական հարցադրում/,

այժմ էլ այսպիսի դիսկուրսներն են հեռացնելու այս մի պատերազմի իրական պատկերն իմանալուց․․․ Իսկ դա մեզ հաստատապես չի հեռացնելու հաջորդ պատերազմից, եթե չասեմ՝ ներքին «պատերազմը» չի ավարտելու։ Իսկ ինձ տանջող ու հետաքրքրող հարցն է մնում․ Ի՞նչ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններ են մեզ խանգարել անցած 2 տասնամյակներում տեսնել, ճանաչել ռազմավարական ու ռազմական բալանսի փոփոխությունը, ինչ ենք արել կամ չենք արել դրանից բխող վտան գներին ու մար տահրավերներին պատասխանելու հարցում։