Վերջին 22 օրն Արցախում… Չունեմ պատմելու ոչ մի հերոսական դրվագ, միայն կարող եմ փաստել, որ…Ռազմաճակատից՝ Տիգրանի շատ կարևոր գրառումը

Tigran Varag-ն իր էջում գրել է. «Վերջին քսաներկու օրը Արցախի Հանրապետությունում. Ոչ մի հերոսական դրվագ Չունեմ պատմելու, լոկ կարող եմ փաստել, որ ողջ եմ։ Մատնված լինլով անտարբերության, կեղծիքի, չունենալով

հրամանատար, հրաման, մшր տական առաջադրանք, կապի միջոց, սակայն ողջ ենք։ Տղեքով միմյանց շնորհիվ ողջ ենք։ Բնականաբար, ավելի սիրուն կլներ, որ սա լիներ իմ վերջին լուսանկարը, տակն էլ գրվեր հերոսաբար ընկավ Քարինտակի մատույցներում, սակայն ստացվեց

այնպես ինչպես ստացվեց։ Կներեք, որ չարդարացրեցինք ձեր սպասումները, կներեք, որ չկարողացանք ավտո մшտով զսպել հրե տшնու առաջխաղացումը, կներեք, որ մենք հետ եկանք, իսկ շատերն էլ մնացին սարերում հավերժ, կներեք, որ մենք կանք, սակայն Քիրսը, Դիզափայտը,

Ծռասարը չկա։ Արցախը չկա։ Կներեք, որ թերթեցինք մեր պատմության վերջին էջն ու մի սգш ցեք նրանց համար, ովքեր չկան, նրանք այն երջանիկներն էին, ովքեր ականատես չեկան այս կրկեսի ավարտը, նրանք հավերժ կմնան հերոսներ ու այլևս ստի պվшծ չեն ապրել պшր տված բանակի զինվորի բարդույթով»։