Ապրիլյանի օրերին, երբ մեր ընկեր Համբարձումյանը լաց էր լինում ամեն մի զինվորի հերոսանալուց, սփոփում էիր և ասում…Արցախում զո հված Յուրիի դասընկերուհու հուզիչ գրառումը

Лиа Сейран ֆեյսբուքյան էջը գրել է. «Յուրիի…ՄԵՐ Յուրի…չե՛մ հավատում, ո՛չ մեկ չի հավատում… բոլորս էլ սպասումի մեջ ենք և կլինենք դեռ երկար ժամանակ ու միգուցե՝ հավերժ… սպասում ենք ,որ կգաս .. ախր դեռ շատ բան ունեինք անելու.. Շատ-շատ… Ուզում էիր Վարսահարդար դառնալ՝

ԼԱՎ վարսահարդար ..ասում էիր << սիմպո տղայմ, որ աղջիկների մազեր սարքիմ՝ սաղ կալուվն իմ կողք... քու կողք մարդ չի կալու..>> և ծիծաղում էիր ՝ասում <<չէ լավ քու և Վիկու կողք էլ կղարկիմ>>
Հիշում եմ , որ երբ դասարանում անձեռոցիկ չէր լինում ինձ մոտ՝ կոշիկներդ մաքրելու համար ՝ձեռքով

էիր մաքրում փոշոտ կոշիկներդ և երբ ծիծաղում էինք ՝ասում էիր <<հինչք ծծաղում , մի պեն ասիմ լավ գիացեք .աղջիկները ուշադրությունն դարձնում տղու կոշիկներին .. տղու կոշիկը պետք է միշտ մաքուր նի .. սվերեք է տանելու չմ հետսս>>…տարար…Ոչ ոք չսովորեց քեզ նման մաքուր պահել կոշիկները…

շատ բան տարար քեզ հետ … միայն հիշողություններ թողեցիր ,որոնք հիշելիս ժպտում ենք, իսկ երբ փորձում ենք գիտակցել ,որ էլ չեն լինի՝ արտասվում… Ապրիլյանի օրերին երբ մեր ընկեր Համբարձումյանը լաց էր լինում ամեն մի

զինվորի հերոսանալուց ՝սփոփում էիր էնպես՝ ինչպես ոչ մեկ չէր կարողանում անել… Ո՞վ կմտածեր ,որ
մի օր դու էլ կհերոսանաս… Ու՞մ մտքով կանցներ ,որ քեզ պետ հզորը կընկնի մար տի դաշտում… ընկար հերոսաբար, ընկար հանուն մեզ ….

Գնալուդ օրը ասացիր <<Լիդուշո՛կ ,վեջիդ չտինիս.. կալուվմ քինիք էն ծրարը պեցիք...>> չեկար…չեսգալիս… չես գալու… Զգալու ենք պակասդ, կարիքդ, քո սրտաբացության կարիքը… հավերժ փառք քեզ մեր ՀԵՐՈՍ ՅՈՒՐԻ։