Հիմա հասկացա՞ր հայ, թե ինչ կատարվեց։ Հասկացա՞ր, ինչպես է, որ բոշի պես ազգ ենք դարձել, քանզի… Վահե Լոռենցի գրառումը ուղղված համայն հայությանը

Վահե Լոռենցը գրել է. Հիմա հասկացա՞ր հայ, թե ինչ կատարվեց։ Հասկացա՞ր, ինչպես է, որ բոշի պես ազգ ենք դարձել ու աշխարհի ցանկացած անկյունում մեր ներկայությունն ապահովել։ Հասկացա՞ր, թե ինչու է հայը տուն ու տեղը թողած՝ թափառական դարձել։

Որովհետև շատերն անկարող են եղել այս գաղջության մեջ ապրել։ Չեն ցանկացել մի շարքում կանգնել անբարո այն բիոզանգվածի հետ, ով իր համար կուռքեր է կերտում ու իր տգիտությամբ կանխորոշում հայրենիքի, զավակների՛դ ապագան։
Հասկացա՞ր, թե ինչու հայ զինվորականը միայն օտար դրոշի տակ է իր փառքը կերտել։ Որովհետև որպես կանոն՝ օտարը գնահատել է հայ զինվորականի քաջությունն ու արիությունը։

Ու նրան թիկունքից չի՛ հար վածել, նրան չի՛ սպա նել։ Հասկացա՞ր, ինչպես նվաստ ու բարոյազուրկ դարձավ հայ զինվորականը։ Այո՛, նվաստ ու բարոյազուրկ, երբ հայոց թագուհին ի լուր աշխարհի հայտարարեց, թե Ֆիզուլիում թշնամու առաջին կրա կոցից հետո հայ զինվորը փախավ ու դիրքը միայնակ իր սիրասուն ու քաջարի զավակ Աշոտիկն է պահել։

Հիմա հասկացա՞ր, որ թագուհիդ դրանքով հերթական անգամ թքեց հայ զինվորի նամուսի, պատվի ու արժանապատվության վրա։ Հիմա հասկացա՞ր, որ խոսքի տերը եղավ՝ Նրանք զո հվեցին հանուն ոչնչի ասելով․․․ այո՛ ցավոք, մեր հազարավոր եղբայրներ ու քույրեր զո հվեցին հանուն ոչնչի, քանզի դու քո տեսակով, քո ընտրությամբ, հաղթանակած հայրենիքը ոչինչ դարձրեցիր։ Հիմա հասկացա՞ր, հա՛յ․․․

Հիմա հասկացա՞ր, թե ինչպես դեռ դպրոցից քո վզին փաթաթեցին Զատո աշխարհի առաջին քրիստոնյա ազգն ենք կեղծ գաղափարը, Զատո-ների քո ցանկից, հոգուցդ, մտքիցդ հայրենիքը հանեցին, դեն գցեցին ու դու կրոնական համայնք դարձար․․․ որ աշխարհի ցանկացած անկյունում եկեղեցի կառուցեցիր, բայց քո տանը հայրենիք կերտել անկարող ես․․․ Հասկացա՞ր, որ քո ուղեղը տարիներ շարունակ զբաղված է եղել սեփական Եսդ շոյող արտահայտություններով քեզ կերակրելով։

Որ Կոկա-Կոլան Ադրբեջանից հին է, որ Դու աշխարհի ամենաառաջին․․․ Որ մի ճիշտ կա, դա էլ՝ քո գրպանում դրած ա, Որ մենք աշխարհի ամենալավ․․․, որ մեր խնդիրների մեղավորներն այլոք են, բացի մենք․․․․ ո՞ր մեկն ասեմ։
Հասկացա՞ր որ քո տունը հարևանդ ու եղբայրդ քան դեցին։ Քո՛ կրավորականության պատճառով։ Երբ ոչ միայն չբռնեցիր նրանց անիրավ ձեռքը, այլև՝ շարունակեցիր հետներն աղ ու հաց կիսել, ճանապարհ գնալ․․․

Հասկացա՞ր, որ քո մտավորականությունն իրականում․․․ երբ զգալի մասը պալատական մեյմուններ են, երբ իշխանավորի ձեռնասուն տուզիկներն են ու անհրաժեշտ պահին հայրենիքի ու երկրի կողքին չեն․․․ Հասկացա՞ր, որ քո հայրենասիրությունը սոսկ բաժակաճառ է ու խոսք․․․ դատա՛րկ խոսք․․․ երբեմն՝ երգ ու ոտանավոր․․․ որ իր արժեքը կորցրել է․ այնքան է կորցրել, որ այն շարադրող գուսանն է ծախվել վաղուց ու պալատական ձեռնասուն դարձել։ Հասկացա՞ր թե ինչպես է գծվում աշխարհի քարտեզը, հայրենիքիդ քարտեզը։ Հասկացա՞ր․․․ չէ՛, չե՛ս հասկացել ցավոք։