«Մենք չենք ճանաչում միջանցք, որը կծառայի Թուրքիային, քանզի…»․ Իրանի խորհրդարանի պատգամավորի ելույթը

Հիշեցնենք, որ պատերազմական իրավիճակը ավարտվել է: Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ցավալի փոխզիջման մասին:

Ադրբեջանին անցան Արցախի Հանրապետության մի շարք կարևոր շրջաններ: Սահմանները այսուհետ հսկելու են ռուս խաղաղապահները: Այս շրջանում Հայերի կողքին էին ոչ միայն հայաստանաբնակ, այլև աշխարհասփյուռ ողջ հայությունը:

Իրանի խորհրդարանի պատգամավորի ելույթը ղարաբաղյան պատերազմին Թուրքիայի միջամտության մասին.

«Մենք չենք ճանաչում միջանցք, որը կծառայի Թուրքիային» Ուղղակի խառնվելով երկու անկախ պետությունների գործերին ՝ Թուրքիան այս ողջ ընթացքում ճանապարհ էր բացում դեպի Կասպից ծով ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և Իսրայելի համար:

Իրանի խորհրդարանը պետք է դեմ լինի տարածաշրջանում Թուրքիայի միջամտությանը ու պաշտոնապես հայտարարի, որ Իրանը չի ճանաչում տարածաշրջանում սահմանների և միջանցքի աշխարհագրական փոփոխությունը, որը Թուրքիան ուզում է ստանալ:

«Ո՛վ Իրանի ժողովուրդ, մենք հյուսիսարևմտյան սահմանին խնդիրներ ունենք, որոնք անտեսելու դեպքում կարող են ծագել աշխարհագրական աղե տի մեջ»: Տեսանյութը դիտեք ստորև`