Այն, որ Իլհամ Ալիևը չի տիրապետում տարրական էթիկայի կանոններին, գաղտնիք չէ, բայց Հայաստանի վարչապետը, կարծում եմ, գոնե…Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը գրում է. Էմոցիոնալ ու հանրային ընկալումների մակարդակում Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վարքագիծը շատ նման էր իրարից նեղացած և նույնիսկ միմյանց նայելու ցանկություն չունեցող մարդկանց։

Այն, որ Իլհամ Ալիևը չի տիրապետում տարրական էթիկայի կանոններին, գաղտնիք չէ, բայց Հայաստանի վարչապետը, կարծում եմ, գոնե պոպուլիստական մակարդակում պետք է որ իրեն ավելի լավ զգար։ Այնինչ 2 ղեկավարներն էլ չափազանց լարված եւ ջղաձգված էին, հանգիստ էր միայն Պուտինը։

Ստորագրված հայտարարության վերաբերյալ․ Մոսկվա մեկնելուց առաջ ՀՀ վարչապետն իր մամուլի խոսնակի բերանով ասում էր․ «Հայկական կողմի համար անկյունաքարային եւ սկզբունքային է գեր իների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զո հվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը:

Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը եւ հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը»:

Հունվարի տասնմեկի մոսկովյան հանդիպման ժամանակ փաստացի որևէ արդյունք չի գրանցվել գեր իների փոխանակման բանակցության մեջ, սակայն կողմերը ստորագրել են առանցքային հայտարարություն․ «Հայաստանի և Ադրբեջանի համատեղ աշխատանքային խումբը մինչև 2021թ. մարտի մեկը ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի

տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտա նգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ ու ժամանակացույց»։

Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան երկաթուղային բեռնափոխադրումները, իհարկե, դրական կազդեն մեր տնտեսության վրա, օգտակար են։ Խնդիր չեմ տեսնում նաև Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող միջանցքի առումով, բայց անհասկանալի է, թե ուր մնաց գեր իների հարցը։ Այս պահին մեզ համար առանցքային խնդիրը դա է։