Միքայել Համբարձումյանը հայտարարում է՝ պատերազմի օրերին իրեն հայտնի չեն եղել ՌԴ-ի կողմից արված առաջարկները… Իսկ միգուցե տեղյակ էր, թե ինչպես… Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանը գրել է. ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը TV5-ի եթերում հայտարարում է, որ պատե րազմի օրերին իրեն հայտնի չեն եղել ՌԴ-ի կողմից արված առաջարկները:

Միքայել Համբարձումյանը այս էժան հայտարարությունով 1-ին հերթին ինքն իրեն է նվաստացնում։ Ի՞նչ է, ԱԱԾ պետի պաշտոնում տանձի պոչ էր աշխատու՞մ, դրա համար տեղյակ չէ՞ր։

Իսկ միգուցե տեղյակ էր, թե ինչ են առաջարկել, տեղյակ էր, որ պար տվում ենք, ու պար տությունից հինգ րոպե առաջ հրաժարական տվեց, որ պատասխանատվությունից զերծ մնա։

ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարը պարզապես այս աստիճանի պարզամիտ լինել չի կարող էլի, չհամոզեք… սրա նման մեկն էլ կար, ասում էր, թե բա առավոտյան մամուլից է իմացել, որ պար տվել ենք։

Միքայել Համբարձումյանին խորհուրդ կտամ ընդհանրապես չանել քաղաքական տափակ հայտարարություններ, այլապես ստիպված կլինի կիսել Վանեցյանի ճակատագիրը։