Մի քանի կանոն գե րիների փոխանակման հետ կապված… Լևոն Բարսեղյան

Լևոն Բարսեղյանը գրել է. Մի քանի կանոն կա գե րիների փոխանակման հետ կապված: 1. Պատե րազմների հրադադարների/զինադ ադարների ժամանակ, երբ պայմանավորվում են գեր իների փոխանակման մասին, ոչ մի կողմը չի իմանում թշնամու մոտ իր գե րիների ճշգրիտ թիվը, գիտե միայն իր մոտ առկա թ շնամու գեր իների ճշգրիտ թիվը:

2. Թշն ամին իր մոտ եղած գե րիների մասին միշտ ավելի նվազ թիվ է հաղորդում փոխանակման համար, քան ունի իրականում, քանի որ գիտե, որ հակառակորդն էլ է այդպես վարվում: 3 Այս դրվածքը թույլ է տալիս միշտ «պահեստային» գեր իներ պահել փոխանակման համար:

4. «Բոլորին բոլորի դիմաց» կոչվող փոխանակումները համարյա երբեք այդպես չեն լինում, «բոլորին» հասկացությունը վերաբերվում է գեր իների մասին այդ պահին իրար տեղեկացրած թվերին ու ոչ թե գե րիների իրական թվերին: Պատերազմում «հորս արեւ՝ բոլորն են, ուրիշ չունենք» ձեւակերպումներին հավատալը հիմարություն է:

5. Գեր իների փոխանակումն այդպիսով մեկ փուլանի գործողություն չի լինում, այլ բազմփուլ, այսինքն կողմերը, համոզվելով, որ հակառակ կողմում դեռ գեր իներ ունեն, բոլորը չէ, որ անհետ կորած են, իր մոտ ունեցած գեր իներից նոր խմբի մասին է տեղեկացնում հակառակորդին ու կողմերը նոր փոխանակման են դիմում:

6. Այսպիսով, երբ պատերազմող կողմերից մեկը իր մոտ եղած միանգամից բոլոր գեր իների մասին է տեղեկացնում թշն ամուն ու առաջին իսկ փուլով բոլորին հանձնում, ոչ միայն մար տավարական սխալ է անում, այլեւ, կորցնելով թշն ամու մոտ իր ունեցած գեր իներին խաղաղությամբ վերադարձնելու հնարավորությունը, հար վածի տակ է դնում վերջիններիս եւ պետությանը՝ կանգնելով տարրական շան տաժի առաջ.

գեր իներին ետ ստանալու համար ստիպված է լինելու այլ զիջումների գնալ, կամ ծայրահեղ դեպքում դատապ արտված է լինում փոխանակման համար գեր իներ ճարել, ինչը առանց ռազ մական կամ դիվե րսիոն գործողության չի լինում: Իսկ նման գործողությունները զինադ ադարի կամ հրադ ադարի խախ տումներ են, դրանցից բխող հետեւանքներով:

Ես չգիտեմ թե որքանով է 6-րդ կետը վերաբերելի Հայաստանին, ունի՞ արդյոք փոխանակման՝ Ադրբեջանին հանձնելու համար պահած այլ գեր իներ, թե՞ բոլորին առաջին իսկ փուլով է հանձնել: Եթե նման բան են արել իշխանությունները, ուրեմն հերթական խայտառակ սխալն են գործել, անհնար է պատկերացնել, որ փորձառու զինվորականներն ու ոչ այնքան փորձառու դիվանագետները այս կանոնները չեն իմացել: Գուցե Ադրբեջա՞նը թքած ունի այստեղ իր ունեցած գե րիների վրա եւ այլ բան է ուզում ստանալ մեր գե րիներին վերադարձնելու փոխարեն, դժվարանում եմ ասել: