Ահա, թե ինչ երթուղիներ են նախատեսվում ապաշրջափ ակման արդյունքում․ «Կոմերսանտ»-ը քարտեզ է հրապարակել

Ռուսական կոմերսանտ պարբերականը քարտեզ է հրապարակել, որով ցույց է տալիս տարածաշրջանային- տրանսպորտային այն միջանցքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել օրեր առաջ Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների ժամանակ:

Քարտեզի վրա կետ-գծիկներով նշված է երկաթգիծը, որը Նախիջևանի տարածքով պետք է կապի Երևանը Սյունիքին և Սյունիքի տարածքով՝ Նախիջևանը՝ Ադրբեջանին: Կապույտ գծով նշվածը նոր կառուցվելիք հատվածն է, Թուրքիայից Նախիջևան, որն այնուհետև միանում է հիմնական երկաթգծին:

Երկաթգիծն օգտագործվել է Խորհրդային տարիներին, Լեռնային Ղարաբաղի հակամար տությունը սկսվելուց հետո դադարել է գոյություն ունենալ: Կանաչով նշվածը տրանսպորտային միջանցքն է, որը կապելու է Հայաստանը Ռուսաստանի և Իրանի հետ: Նարնջագույնով նշված է Ադրբեջանը Թուրքիային միացնող տրանսպորտային միջանցքը:

Այն նույնպես անցնում է Սյունիքի մարզի տարածքով: Ըստ «Կոմերսանտ» պարբերականի Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը տեսականորեն պետք է ձեռնտու լինի երեք կողմերին, քանի որ Ադրբեջանին պետք է ճանապարհ դեպի Նախիջևան և Թուրքիա, Ռուսաստանին՝ դեպի Թուրքիա և Հայաստան, Հայաստանին՝ դեպի Ռուսաստան և Իրան: Մանրամասները դիտեք ստորև՝ տեսանյութում