Սա հատուկ նրանց համար, ովքեր դեռ փորձում են համոզել ՀՀ-ում որոշ միամիտների, որ ոչ թե Պուտինը դավաճանել է իր դաշնակից ՀՀ-ին, այլ Նիկոլ Փաշինյանի անձն էր խնդիրը։ Հովսեփ Խուրշուդյան

Հովսեփ Խուրշուդյանն իր էջում գրել է. «Տեղեկություն կա, որ Մոսկվայում եռակողմ հանդիպումից բացի Վլադիմիր Պուտինը Ալիեւի հետ երկկողմանի քն նшրկումների ժամանակ կնքել է մի քանի տնտեսական պայմանագիր, որոնց թվի մեջ Բաքվում ՈՒԱԶ գործարանի մասնաճյուղ ու Գազպրոմբանկի

մասնաճյուղ բացելու մասին։ Վլադիմիր Պուտինի քր եшօլիգարխիկ կոդլի անդամները ահագին գոհ կլինեն իրենց պախանից։ Այժմ հարց․ Պուտինի համար ի՞նչն էր առավել կարեւոր՝ հայ գե րիների ազատո՞ւմը, ինչը նա պիտի պնդեր որպես նոյեմբերի 9-ին կնքած զինադադարի միջնորդ ու երաշխավոր կամ ընդհանրապես՝ հայ ազգի շահե՞րը, որը նա պետք է որպես ՀՀ-ի պաշտոնական դաշնակից պաշտպաներ,

թե՞ իր ջեբկիր շրջապատի շահերը, որոնք ՌԴ-ի եւ Ադրբեջանի ազերի միլիարդատերների ձեռքից կերակրվում են և իրար բերան են թքում՝ նառիշկինախառը։ Սա հատուկ այն մարդկանց համար, ովքեր դեռ փորձում են համոզել ՀՀ-ում որոշ միամիտների, որ ոչ թե Վլադիմիր Պուտինը դավաճանել է իր դաշնակից ՀՀ-ին, այլ Նիկոլ Փաշինյանի անձն էր խնդիրը։ Հատկապես այդ գործի

մեջ իրենց ճղ ում են ՌԴ-ի հայ միլիարդատերերը ու նրանց թիմերը, որոնք սեփական անգործության ու անկարողության պատասխանատվությունը վրաներից գցելու համար շառ են անում հայ ազգի վրա, թե այս ամեն ինչում դուք էիք մե ղшվորը, որ 2018 թվականին ոչ թե մեր ախպորը՝ Կարեն Կարապետյանին վարչապետ ընտրեցիք, այլ Նիկոլ Փաշինյանին։ Դուք էիք մե ղшվորը, որ ցանկանում

էիք ազատ, արժանապատիվ ու մարդավայել կյանքով ապրել, ոչ թե մեզ և մեր հայաստանյան ախպերության առաջ կզած մնալ։ Արցախյան պшտ երազմի արմատները ոչ այնքան աշխարհաքաղաքական են, ինչքան քաղաքակրթական։ Հայ ժողովուրդը իր ընտրությունը 2018 թվականին արել է ու դա, բնավ, Նիկոլ Փաշինյանի անձին չի վերաբերում։ Այդ

քաղաքակրթական ընտրությունը վերաբերում է նոր աշխարհում ապրելու որոշմանն ու այն պետք է ամրագրվի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում նոր իշխանության ձեւավորման ընթացքում։ Եւ ես համոզված եմ, որ քաղաքակրթական ասպարեզում մենք կգտնենք հզոր դաշնակիցներ։ Պիտի միայն հոգեպես պինդ լինել,

շատ և արդյունավետ աշխատել, շարունակել կրթվել ու ինքնակրթվել և չդադարել երազել ու իրականացնել այդ երազանքները։ Մեր ժողովուրդը ցույց տվեց պшտ երազմի մեջ, որ կարող է թեկուզեւ միայնակ, սակայն արժանապատիվ ու երկարատեւ կռ իվ տալ նույնիսկ իրեն բազմակի գերազանցող թշ նшմիների կոալիցիային։ Մենք պարտավոր ենք և կարող ենք կառուցել արդյունավետ երկիր ու կարգապահ ու կազմակերպված հասարակություն։