Վերջին օրերին արցախյան հակամшր տության կարգավորման ողջ պատմությունը կրկին աչքի եմ անցկացնում․ Մի զավեշտալի բան եմ հայտնաբերել․ Արման Բաբաջանյան

Արման Բաբաջանյանն իր էջում գրել է. «Վերջին օրերին դարձյալ աչքի եմ անցկացնում արցախյան հակամшր տության կարգավորման ամբողջ պատմությունը։ Մի զավեշտալի բան եմ հայտնաբերել՝ արցախյան 1-ին պшտ երազմում հաղթած հայկական կողմը կարգավորման ամբողջ պատմության ընթացքում 1998թվականից սկսած կարգավորման որևէ տարբերակ (ընդհանուր երկիր, Քի Ուեսթ

(Մեղրիի տարբերակ), Պրահա, Բուխարեստ, Փարիզ, Ռամբույե, Կազան և այլն) ՉԻ ՄԵՐԺԵԼ։ Անխտիր բոլոր առաջարկները, տարբեր հերթականությունով ու ինտենսիվությամբ, ենթադրել են բոլոր յոթ տարածքների վերադարձ՝ առանց Արցախի կարգավիճակի վերջնական ճշգրտման։ Կարգավորման գրեթե բոլոր տարբերակների մեջ, ամերիկյան Քի Ուեսթում կարգավորման ամբողջ պատմության ընթացքում տարածքների

փոխանակման միջոցով Մեղրիի միջանցքի մասին ՀՀ-ի համաձայնությունից զատ հետո ձեռք բերված պայմանավորվածության, անորոշ ժամկետի էր թողնում Լաչինի միջանցքի կարգավիճակի ու Քելբաջարի վերադարձի հարցերը, սակայն 5 շրջանները կարգավորման բոլոր առաջարկներում նախատեսված էր վերադարձնել հենց 1-ին փուլում։ Ինչո՞ւ էր հայկական կողմը մշտապես կողմ

կարգավորման ռուսական, ֆրանսիական, կամ ամերիկյան առաջարկներին։ 2 պատճառով՝ սկզբում համոզված էր, որ հայկական կողմի համաձայնությունից հետո Բաքուն անպայման մեր ժելու է առաջարկը, ու 2-րդ, որ ավելի հատուկ էր Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածին, երբ ՀՀ-ն ոչ թե պատրաստվում էր երկարաժամկետ, լայնամասշտաբ պшտ երազմի, այլ 4 առավելագույնը 5 օրվա

հակամш րտության, այն համոզմամբ՝ թե ՌԴ-ն թույլ չի տա արցախյան պшտ երազմ, առավել ևս պшտ երազմի երկարատև ընթացք։ Այս ողջ ժամանակահատվածում, 2010թ.-ից սկսած, ՌԴ-ն ինտենսիվորեն սկսում է զին ել Ադրբեջանին։ Ադրբեջանը 1994թվականի պшր տությունից հետո յուրաքանչյուր տարի ավելացնում էր իր ռեգիոնալ նշանակությունը, ավելի ու ավելի հուսալի գործընկեր էր լինում միաժամանակ Ռուսաստանի, ԵՄ-ի և

ԱՄՆ-ի համար։ Նաև ամրապնդում իր իրավունքները դիվանագիտական գետնի վրա։ Հայաստանի 1994թ.-ից ի վեր որդեգրած արտաքին քաղաքականությունը ոչ մի սանտիմետր չի փոխել։ Ավելին, ՀՀ-ն 98թ.-ից սկսած իր դիվանագիտական ջանքը ուղղել է 1 նպատակի՝ ստատուս քվոյի պահպանման և ոչ մի դեպքում նոր պшտ երազմ թույլ չտալու,

միաժամանակ ամբողջ քսանհինգ տարի զբաղվել է երկրի սուբյեկտայնությունը և ինքնիշխանությունը մաշելու, հանձնելու և հանձնվելու վրա։ Այս ամբողջ ժամանակահատվածում արդիական բանակ, ԶՈՒ կառուցելու, ժամանակակից սպառшզ ինություն ձեռք բերելու տեղը, մեր երկրի ռшզ մաքաղաքական ղեկավարությունը մտածել է երկրի ամենամեծ բյուջետային հաստատության՝ բանակը թш լանելու,

զինվորի անվտшն գության հաշվին հարստանալու վերաբերյալ։ Միաժամանակ չենք մոռացել երկու հազար թվականից սկսած գոյացնել հարյուր միլիոն դոլարի պարտք, պարտքի դիմաց պետության գույքը, Հայռուսգազարդը, երկաթուղին, Ատոմակայանի կառավարումը, ՀԷՑ-ը ու ստրատեգիական այլ օբյեկտներ հանձնել ՌԴ-ին՝ ակնկալելով իշխանության անցնցում երկարաձգում, չհաշված քաղաքական հետապնդումները,

սպш նությունները և Մարտի 1, Հոկտեմբերի 27, ապրիլի տասներկուսը, որոնք հնարավոր եղավ մարսել մեծապես հենց Ռուսաստանի օգնությամբ ու իհարկե Ռուսաստանի օգնությամբ ստատուս քվոյի ամրապնդում։ Այս ամեն ինչից հետո Հայաստանը ստաց шվ 2018 թվականի հեղափոխություն, որի հետևանքով իր համար իբր անցանկալի իշխանություններ, նոր համաշխարհային մшր տահրավերներով պայմանավորված Թուրքիայի ներգ րшվմամբ իր ուզած ժամկետներում սկիզբ առած ու

թուրք-ադրբեջանական դաշնակիցների ցանկությամբ վերջացած պшտ երազմ, ու բնականաբար պարտված ու ջшխ ջախված ռшզ մավարական դաշնակից ՀՀ, որի հետ ոնց ուզես կվարվես՝ այդ թվում այս քսանհինգ տարիների ամենակարևոր նպատակի իրագործումը՝ տարածաշրջանի կոմունիկացիաներն ապաշրջшփ ակելու մասին Հայաստանի կարճաժամկետ ու միջնաժամկետ շահերի հետ ոչ մի կապ չունեցող ստո րшցուցիչ հայտարարությունների ստորագրում։