Ինձ գրում են՝ եկեք միասնական աղոթք անենք մեր հայրենիքի համար: Առաջ անում էինք, հիմա չգիտեմ՝ դա կօգնի: Սիրելի ժողովուրդ, մեզ ոչ թե մեր հայրենիքի համար է պետք աղոթել, այլ…Արմեն Հարեյան

Արմեն Հարեյանը գրում է. Ինձ գրում են, թե եկեք միասնական աղոթք անենք մեր հայրենիքի համար: Առաջ անում էինք, բայց հիմա չգիտեմ թէ դա կօգնի: Որովհետև ինչպես պահքն առանց ապաշխարության օգուտ չունի, նույնպես էլ աղոթքն՝ առանց ապաշխարության: Լավ, եթե չգիտեք, թե ինչ

է նշանակում ապաշխարություն, գոնե մի քիչ Աստծո երկյուղն ունեցեք: Հա, ընտենց բան կա, Աստված, որ արարել է ողջ տիեզերքը եւ քո կյանքի բոլոր թելերն իր ձեռքում են ու կախված իր կամքից: — Սիրելի ժողովուրդ, մեզ ոչ թե մեր հայրենիքի համար է պետք աղոթել, այլ մեր սեփական մեղքերի: Մեզ պետք է համոզվել, որ սխալ ենք ապրել, ու հիմա էլ

սխալ ենք ապրում, դրա համար էլ քաշում ենք այս ամենը: Երբ ես տեսնում եմ, թե իմ Քրիստոնյա ընկերներն ինչ բառապաշարով են արտահայտվում իրենց քաղաքական հակառակորդների մասին, ես ապշում եմ ու ասում, եթե Քրիստոնյան այսպես է արտահայտվում, ապա մյուսներից ի՞նչ սպասեմ: — Առաջին բանը որ պիտի անել, դա այնքան աղոթելն

է, որ կարողանանք տեսնել մեր մեղքերը: Մինչը մեր մեղքերը չտեսնենք, չենք էլ մտածի դրանցից ազատվելու մասին: Սա շատ դժվար է: Նայեք մեր ազգի «էլիտային», ոչ մեկն Աստծո մասին չի խոսում: Ասում ենք Քրիստոնյա ազգ ենք, բայց ոչ

մեկը չի վկայում Քրիստոսին, ոչ մեկը ճամփա չի ելել Քրիստոսով: Թե չէ այս վիճակով աղոթել հայրենիքի
համար, ոնց որ Քրիստոսին ասես, «դու իմ հայրենիքը փրկի, եւ այդքանն ինձ հերիք է: Ես չեմ ցանկանում գալ

քո մոտ, ես չեմ ուզում քո հետ ապրել քո տանը: Դու ինձ միայն իմ ուզածները տուր, եւ բարիք երկրի վրա»: Եթե մեկը ձեզ հետ այսպես խոսեր, դուք կլսեի՞ք: