Այս նկարն արվել է 1950-ականներին… Ի՞նչ եք կարծում, որքա՞ն դիմացան առնետները ջրի մեջ հանգստանալուց հետո։ Առնետները պայ քարեցին 60 ժամ։ Եզրակացությունն հետևյալն էր… Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյանն իր էջում գրել է. Այս նկարը արվել է 1950-ական թվականներին, Հարվարդի դոկտոր Կուրտ Ռիխտերի ու իր թիմի անցկացրած դաժան ուսումնասիրության ընթացքում։ Նրանք առնետներին գցում էին ջուրը՝ փորձելու համար՝ ինչքա՞ն կկարողանան դիմանալ ջրի երեսին։ Մի քանի խումբ

առնետներ հանձնվում էին ու խեղդվում, միջին հաշվով 15 րոպեի ընթացքում։ Երկրորդ փուլում, երբ առնետները հանձնվեցին և սկսեցին խոր տակվել, հետազոտողները արագ դուրս բերեցին ջրից ու չորացրեցին, թողեցին մի քանի րոպե հանգստանան ու կրկին գցեցին ջուրը։ Ի՞նչ եք կարծում, որքա՞ն

դիմացան հանգստանալուց հետո։ Նորի՞ց տասնհինգ րոպե, տաս րոպե՞, հինգ րոպե՞ց Ո՛Չ։ ԱՌՆԵՏՆԵՐԸ ՊԱՅ ՔԱՐԵՑԻՆ ՎԱԹՍՈՒՆ ԺԱՄ։ Դա ապացուցված փաստ է։ Նրանք ջրի երեսին կարողանում էին լողալ ճիշտ Վաթսուն ժամ (2 օր ու կես)։ Եզրակացությունը հետևյալն էր․ Երբ առնետները հավատում էին, որ

վերջին հաշվով նրանք կփրկվեն, նրանք կարող էին իրենց մարմինները պահել ջրի վրա անհամեմատ առավել երկար, քան այն ժամանակ, երբ հաղթանակը անհնարին էին համարում։ *** Այս մտքի հետ թողնում եմ ձեզ միայնակ։ Եթե ջրում տասնհինգ րոպեից ոչ ավել հազիվ դիմացող,

ուժասպառ առնետներին, հույսը կարող է ստիպել՝ առավել երկար լողալ, ուրեմն ինչեր կարող է անել ձեզ հետ հավատքը՝ սեփական ուժերի և կարողությունների հանդեպ։ «Քանի դեռ մարդը չի հանձնվում, նա առավել ուժեղ է, քան իր ճակատագիրը»։ Էրիխ Մարիա Ռեմարկ