Ես պաշտպանել եմ մեր դրոշը, այժմ ձեր օգնության կարիքն ունեմ. Կանադայում բնակվող անպարտելի հայ բռնցքամար տիկը դիմել է Հայաստանի իշխանություններին

Կանադայում բնակվող քսանվեցամյա հայազգի բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը, ով իր կարիերայի ընթացքում ոչ մի պարտություն չի կրել, բաց նամակ է գրել Հայաստանի քաղաքացիներին և պաշտոնյաներին: Սուպերմիջին քաշային կարգի WBA

և WBO վարկածներով 2 չեմպիոնական գոտի կրող մարզիկը հայտնել է, որ տասը տարի չի եղել հայրենիքում ու դեռ չի կարող գալ Հայաստան այն պատճառով, որ գտնվում է հետախ ուզման մեջ` բանակում ծառայությունից խուսափելու համար:

«Չնայած այն փաստին, որ ես Կանադայում եմ ապրում, ես միշտ ռինգ եմ մտել Հայաստանի դրոշի ներքո ու միշտ բարձրության վրա պահել մեր դրոշը և հայի անունը, -ասել է Բազինյանը: Բռնցքամա րտիկը նշում է, որ բազմիցս դիմել է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ քրե ական պատասխանատվությունից ազատվելու համար, բայց մերժում է ստացել:

«Ես դիմում եմ Հայաստանի բոլոր պաշտոնյաներին` խնդրելով հնարավորություն տալ վերադառնալ հայրենիք: Ես պատրաստ եմ կատարել ի շահ մեր բանակի օրենքով սահմանված բոլոր պարտավորությունները », – գրել է Բազինյանը:
Նա սակայն նշել է, որ

նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարողանա լքել իր ընտանիքը, 3-ամյա որդուն ու թողնել հաջող մարզական կարիերան, որպեսզի վերադառնա Հայաստան՝ բանակում ծառայելու համար: