Կարո պապին է, ծանոթացեք… անցնող-դարձողներին կոնֆետներ է տալիս ու ժպտում։ Երբ հարցրեցինք՝ պապի ինչի՞ ես բաժանում, ախր ոչ մեկիս չես ճանաչում, պատասխանեց… Լիլիթ Թադևոսյանի անչափ հուզիչ գրառումը

Լիլիթ Թադևոսայանը գրում է. Ծանոթացեք Կարո պապին է, շատ բարի ու խաղաղ մի պապիկ։ Առավոտյան Էրեբունուց ավտոբուս նստեց և սկսեց աջ ու ձախ բոլորին կոնֆետներ բաժանել։ Շատերը նրան կճանաչեն Ամիրյան փողոցում է միշտ լինում,

անցնող դարձող բոլոր մարդկանց, կանգառում կանգնածներին, կոնֆետներ է տալիս և ժպտում։ Երբ հարցրեցինք պապի ինչի՞ ես բաժանում, ախր ոչ մեկիս չես ճանաչում, պատասխանեց «ՀԱ Ինչ անենք որ չեմ ճանաչում, հայ ենք չէ՞, համ էլ կարող ա մի օր էլ իմ արձանը Կարաբալայի նման մի տեղ կանգնեցնեք….»

հետո սկսեց տոպրակը քրքրել եւ էլ կոնֆետ չգտնելով շուռ եկավ ինձ ու հարցրեց » կոպեկ ունե՞ս» ասեցի ունեմ ինչի՞, «դե տուր որ գնամ էլի կոնֆետ առնեմ հո պարապ չեմ մնալու…» մինչ ես կոպեկը կհանեի, բոլոր կողմերից պապիկին սկսեցին կոպեկներ փոխանցել։

Մի խոսքով երկուշաբթի օրով,առավոտից, ավտոբուսի ողջ մարդկանցով արդեն ուրախ սկսեցինք շաբաթվա սկիզբը, ապրի մեր բարի պապին, Աստված նրան առողջություն և երկար կյանք տա։ Նյութը՝ Լիլիթից