Ի՞նչ ցույց տվեց Սահմանադրական դա տարանի այս պրոցեսը. Ունենք մի դատավոր` Հրայր Թովմասյանը, ով 2 անգամ արեց հետևյալ խախտումները… Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը գրում է. Ի՞նչ ցույց տվեց Սահմանադրական դա տարանի այս պրոցեսը.
1.Բարձր դատարանում ունենք մի դատավոր` Հրայր Թովմասյանը, ով 2 անգամ օրենքի ակնհայտ խախ տումներ թույլ տվեց։

2. Հայաստանում կան քաղաքական-փաստաբաններ, ովքեր պարզապես բլեֆիստ են։ Ընդ որում, անգրագետ բլեֆիստ են, քանի որ եթե քիչ մը գրագետ լինեին, այդքան խնդալու չէր լինի իրենց բլեֆը (վաղն այդ մասով մի փաստաթուղթ կհրապարակեմ)։ Այդ մարդկանց փուչիկությունը ակնհայտ դարձավ Դավիթ Հարությունյանի ֆոնին։

3. Բավականին խնդրահարույց է վարչական ռեսուրսի օգտագործում-չարաշահում սահմանը։ Թեև Ընտրական օրենսգրքի` ընդունված եւ դեռևս ուժի մեջ չմտած կարգավորումները բարելավում են այս հացը, սակայն մի շարք լուծումների ՔՊ-ական պատգամավորները այդպես էլ չգնացին։

4. Ի տարբերություն բազմաթիվ այլ ընտրությունների վիճարկման գերծերով ՍԴ ոոշումբերի, այս անգամ ՍԴ-ի որոշման եզրափակիչ մասում անդրադարձ չկար որևէ տեղամասի արդյունքներին կամ խախ տումներին (Տե՜ս բոլոր նախագահական ընտրությունների վիճարկումները)։ Դեռևս բազմաթիվ բաներ կհասկանանք ՍԴ այսօրվա որոշման պատճառաբանական մասից, որը, երևի, կհրապարակվի երկուշաբթի օրը։