Երեկ մի խումբ դաշնակներ ինձ էին վրա տվել՝ հոխիկյանին կլյաուզնիկ դաշնակ որակելու համար։ Մեկն էլ գրել էր, թե բա… Գագիկ Հովհաննիսյան

Գագիկ Հովհաննիսյանը գրում է. Երեկ մի խումբ դաշնակներ ինձ էին վրա տվել՝ հոխիկյանին կլյաուզնիկ դաշնակ որակելու համար։ Մեկն էլ գրել էր, թե բա էդ ում չես սիրում՝ Դումանին, Դրոյին, Չաուշին։ Ասեմ, որ այդ երեքից խոնարհում և հարգանք եմ տածել եւ եմ Չաուշի և Նիկոլ Դումանի հանդեպ։

Դաշնակներն ընդհանրապես կարող են հպարտանալ իրենց հիրավի հայրենասեր շարքայիններով։ Բայց եթե դաշնակցությունը ազգի համար օգտակար կառույց լիներ, ապա նրանից չէին հեռանա՝ Ամենայն հայոց զորավար Անդրանիկը և Սյունիքի պահապան արծիվը՝ Նժդեհը։ Այս երկու հայրենասեր, հայապաշտպան հսկաների հեռացումը այդ

կուսակցությունից, խոսում է այն մասին, որ ՀՅԴն ոչ սիրո և ոչ էլ հարգանքի արժանի չէ։ Եթե նրանք ՀՅԴին չեն ընդունել, ես էլ չեմ ընդունում։ Եվ ինչպես ընդունեմ, եթե այն ցանկացել է ամեն կերպ, թեկուզ, թուրքերին հանձնելու միջոցով, ազատվել Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայ քարի խորհրդանիշ ամենայն հայոց զորավարից և հազար էջանոց գիրք է հրատարակել նրան վա րկբեկելու համար։

Հիմա էլ 20 երկար ու ձիգ տարիներ ՀՅԴ վերնախավը, ղարբաղյան կլանի հետ համատեղ, թա լանել է երկիրը, կեղեքել է ժողովրդին, մասնակցել է ընտրակեղ ծիքներին, հարստացել է՝ լա փելով ժողովրդի դառը քրտինքը, պա տերազմների է ուղարկել շարքայիններին, իսկ իրենցից ոչ մեկը չի մասնակցել և ոչ մի պա տերազմի։ Էլ որն ասեմ, էլ որը։ Այնպես, որ ՀՅԴ վերնախավը, որը ներկայացնում է կուսակցությունը՝ արհամարհանքից զատ, ուրիշ բանի արժանի չէ։