ԱՄՆ-ն Թուրքիային սպա ռնում է նոր պա տժամիջոցներ կիրառել, եթե Թուրքիան շարունակի անել հետևյալը…

Միացյալ Նահանգները Թուրքիայի նկատմամբ հավելյալ միակողմանի պա տժամիջոցներ կկիրառի, եթե այդ երկիրը շարունակի Ռուսաստանից ձեռք բերել զե նքի և զի նտեխնիկայի խոշոր համակարգեր:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նման նախազգուշական հայտարարություն է արել քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը: «Մենք շարունակում ենք ընդդիմանալ Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակաօ դային համակարգերի գնմանը: Մենք հստակ հասկացրել ենք, որ Ռուսաստանից զե նքի նոր խոշոր գնմանը

կհաջորդեն հավելյալ պատ ժամիջոցներ: Վաշինգտոնի կողմից Անկարային F-35 կո րծանիչների վաճառքը ու դրանց համատեղ արտադրությունը կշարունակեն դադարեցված մնալ»,- ասել է Նուլանդը Սենատի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսոժամանակին ընթացքում:

Նա հայտարարել է, որ իրեն եւ ամերիկյան վարչակազմի շատ անդամների անհասկանալի է, թե ինչու է ՆԱՏՕ-ի դաշնակիցը ցանկացել ձեռք բերել ռուսական համակարգեր՝ վտ անգի տակ դնելով ամեն բան, այդ թվում և F-35 նոր սերնդի կո րծանիչների համատեղ արտադրությունը: