ԿԱՐԵՎՈՐ… Իմացեք, թե որ դեպքում ոստիկանը կարող է խուզարկել Ձեր ավտոմեքենան

Պարբերաբար հետևելով մեր ընթերցողներին հուզող հարցերին, այսօեր մեր բազմաթիվ ընթերցողների խնդրանքով Իրավաբան.net-ը ներկայացնում է հետևյալ հարցի պատասխանը.«Արդյո՞ք ոստիկանն իրավունք ունի պահանջելու բացել Ձեր ավտոմեքենայի բեռնախցիկը Ու զննել այն»։

Այդ հարցի պատասխանն իրականում ամրագրված է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 24–րդ հոդվածում։ Այդ հոդվածի համաձայն սահմանված է.
«Ճանապարհային երթևեկության անվտ անգությանն սպառ նալու կամ ճանապարհային երթևեկության կանոնները խախ տվելու դեպքերում, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հետախ ուզման, տրանսպորտային միջոցներով ապօրինի բեռներ,

հան ցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հան ցագործության գործիքներ և հան ցագործության հետքեր կրող այլ առարկաներ, ինչպես նաև հետախ ուզվող անձանց տեղափոխման մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով՝

1) կանգնեցնել տրանսպորտային միջոցները, ստուգել ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող ու փոխադրվող բեռի փաստաթղթերը. 2) օրենքով սահմանված դեպքերում և կարգով արգելել տրանսպորտային միջոցների ու դրանց կցորդների շահագործումը.

3) վարորդների կամ քաղաքացիների ներկայությամբ զննել տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը՝ քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հա նցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանց ագործության գործիքներ և հա նցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում:

Այսպիսով, վերոհիշյալ իրավական նորմերի մեկնաբանությունը ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ոստիկանն իրավունք ունի բացել Ձեր ավտոմեքենայի բեռնախցիկը ու զննել այն։ Եվ ոչ միայն, վերհիշյալ իրավանորմից բխում է նաև, որ ոստիկանն իրավունք ունի զննել առհասարակ Ձեր տրանսպորտային միջոցը, բայց ուշադրություն ոստիկանն իրավունք չունի խու զարկել Ձեր ավտոմեքենան առանց դա տարանի որոշման:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6–րդ հոդվածում տրված «բնակարան» եզրույթի բացատրությունից բխում է, որ Ձեր ունեցած ավտոմեքենայի իրավական ռեժիմի նկատմամբ տարածվում է օրենքով սահմանված բնակարանի իրավական ռեժիմի բոլոր երաշխիքներն, որոնք ամրագրված են օրենսդրի կողմից։

ՀՀ Սահմանադրության 32–րդ հոդվածում ամրագրված է. «(…) Բնակարանը կարող է խու զարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Օրենքով կարող են սահմանվել դա տարանի որոշմամբ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման այլ դեպքեր»։

Վերոհիշյալ իրավական նորմը համադրելով «բնակարան» եզրույթի սահմանման հետ, պարզ է դառնում, որ ավտոմեքենայի խու զարկության համար նույնպես անհրաժեշտ է դա տարանի որոշում։ Այսպիսով, ստացվում է, որ ավտոմեքենայի զննությունը ոստիկանը կարող է կատարել առանց դ ատարանի որոշման, սակայն ավտոմեքենայի խու զարկությունը ոստիկանը կարող է կատարել միայն դատարանի որոշմամբ։

Իսկ ինչո՞վ է տարբերվում ավտոմեքենայի զննությունը խու զարկությունից։ Ուշադրություն. Զննության ընթացքում ավտոմեքենան ենթարկվում է բացառապես տեսողական դիտարկման։ Զննության

ընթացքում ոստիկանն իրավունք չունի բարձրացնել ավտոմեքենայի նստատեղերը, բացել իրերի պահման խցիկները և այլն։ Այսինքն, զննությունն իրենից ենթադրում է պասիվ տեսողական դիտարկում, մինչդեռ խու զարկության ընթացքում այն վերածվում է ակտիվ տեսողական դիտարկման։