«Վանեցյանը գնաց ու փախավ։ Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Կհանդիպենք դատարանում, ես խնդիր չունեմ, ու նա կտեսնի թե…»․ Գագիկ Մելքոնյանը՝ Վանեցյանին

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը դիմել է դ ատարան՝ զ րպարտության դիմաց բարոյական վն ասի փոխհատուցում պահանջելով ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավոր Գագիկ Մելքոնյանից։

Մելքոնյանը իր հարցազրույցում, խոսելով 44-օրյա պա տերազմից, ասել է․«Վանեցյանը գնաց ու փախավ։ Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զե նքերը հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թ ափած լիքը զե նքեր կային, հավաքեցին բերեցին Հայաստան։ Իրանց նպատակը գնալ զե նք բերելն էր»։ Ինքը՝ Գագիկ Մելքոնյանը,

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը ընդհանուր է ասել, մի պահ էլ Վանեցյանին է հիշատակել հարցազրույցում․ «Հարցրել եմ՝ ո՞ր ճակատում եք կ ռվել․․ ես ասել եմ, որ եղել եմ Քարվաճառում մինչև նոյեմբերի 25-ը, դուք որտե՞ղ եք եղել և ի՞նչ եք արել, թող ասեր։ Եվ սա վերաբերում է բոլորին, ոչ միայն Վանեցյանին, բոլոր նրանց է վերաբերում, որոնք այստեղից թափով գնացին և թափով հետ եկան, եկան հա րձակվեցին ԱԺ-ի, կառավարության շենքերի վրա, մտան վարչապետի տունը»,-ասաց Մելքոնյանը։

Նա նշեց, որ առայժմ դա տարանից ծանուցագիր չի ստացել, երբ ստանա, փաստաբանը կզբաղվի այդ հարցով․ «Ես պատրաստ եմ, դ ատարանում է ուզում, թե այլ տեղ, թե ԱԺ-ում է ուզում, երկուսս էլ այնտեղ ենք լինելու, կարող ենք Աժ-ում էլ հանդիպենք, ասելիքս ասեմ, բացատրեմ։ Խնդիր չկա, տվել է դա տի, մենք էլ կգնանք կհանդիպենք դ ատարանում, ես խնդիր չունեմ»,-ասաց նա։

Անդրադառնալով Երասխում տեղի ունեցող զարգացումներին՝ Մելքոնյանը նշեց, որ պատահական չէ ընտրված Երասխը, քանի որ Երասխն այն հատվածն է, որտեղ հնարավոր է փակել ճանապարհը դեպի Զանգեզուր․«Իրենք նպատակ ունեն դեպի Զանգեզուր գնացող ճանապարհը փակել, բայց մեր զ որքերը պատրաստ

են, դիմակայում են, մեր սահմանները անառիկ են»։ Այնուամենայնիվ, Մելքոնյանը չի կարծում, որ լայնամասշտաբ ռազ մական գործողությունների կվերածվի, Երասխում, նրա խոսքով, այս պահին էլ խաղաղ է, մարդիկ իրենց ամենօրյա աշխատանքն են անում դաշտերում, ավելի շատ Երևանում են խառնվել իրար։

Անդրադառնալով պաշտպանության նախարարի հրաժարականին և Արշակ Կարապետյանի նշանակմանը՝ Գագիկ Մելքոնյանը նշեց, որ կադրային փոփոխություններին նորմալ է վերաբերվում, պետք է փոխվեն կադրերը․«Մենք պետք է անցում կատարենք պրոֆեսիոնալ բանակին, իհարկե, կադրերը պետք է փոխվեն։ Մարդիկ տասը տարուց ավելի այդ պաշտոններում նստած են»։

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը դիմել է դա տարան՝ զր պարտության դիմաց բարոյական վն ասի փոխհատուցում պահանջելով ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավոր Գագիկ Մելքոնյանից։