ԲՐԱՎՈ՜… Մեր հայրենակից Սարո Գեւորգյանը հաղթող ճանաչվեց «Նոր Ալիք 2021» մրցույթում… Վայելեք այս փառահեղ կատարումը

Սոչիում ավարտվեց «Նոր Ալիք 2021» մրցույթը, որի բացարձակ հաղթողը դարձավ Հայաստանը ներկայացնող Սարո Գեւորգյանը: Սարոն մրցույթի առաջատարն էր՝ սկսած հենց 1-ին
օրվանից: Այսօր կայացավ «Նոր Ալիք»-ի վերջին՝

երրորդ մրցութային օրը, որի արդյունքում էլ որոշվեց հաղթողը: Սարոն այսօր հանդես է եկել հատուկ իր համար գրված երգով, որի հեղինակը Դավիթ Բադալյանն է (Tokionine): Երգիչը

ընդհանուր հավաքել է 267 միավոր: Երկրորդ հորիզոնականում Բուլղարիայի ներկայացուցիչ Դենիցա Կարասլավովան է, որը Հայաստանի ներկայացուցչին զիջում է վեց միավորով:

Հիշեցնենք նաև, որ Մրցույթին մասնակցում են ինը երկիր , տասնմեկ մասնակից, ու անհատներ, և խմբեր: Ժյուրիի նախագահՆ Է Իգոր Կրուտոյը, մրցույթի 1-ին օրը եղել է օգոստոսի 21- ը : Հենց այդ օրը Սարոն հավաքել է 90 բալ:

Առաջին օրը կատարել են համաշխարհային հիթեր: Սարոն կատարել է Բեյոնսեի «Listen» երգը: Այս մրցույթին մասնակցում են նաև երգիչներ Իսպանիայից, Ավստրալիայից, Ռուսաստանից, Իտալիայից և Վրաստանից: Տեսանյութը ստորև՝