Ահա, թե Ինչ կլինի, եթե քաղաքացին չմասնակցի եռամսյա հավաքներին․ ՊՆ-ից հայտնում են

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի N 1409 – Ն որոշմամբ, 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվում է պահեստազորի 1-ին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և

սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա նոր վարժական հավաքներ: Ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մшրտական հերթապահության։
Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների

ռшզմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

Հավաքներին մասնակցելու ամբողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց

քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների ամեն ամսվա համար կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։

Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում: Հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ: