Ու մենք ուզո՞ւմ էինք, որ անցած քսանամյակում բյուջեի եւ բանակի թա լանը բացահայտվե՞ր… ու դուք ուզում եք, որ… Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է. Ու մենք ուզո՞ւմ էինք, որ անցած քսանամյակում բյուջեի եւ բանակի թա լանը բացահայտվե՞ր, հոկտեմբերի 27, մարտի 1 բացահայտվեի՞ն, իրենց նշանակած որևէ դատախազ

ու դատավոր վճիռներ կայացնեի՞ն իրենց դեմ։ Նայում եմ իմ պետության անցած ճանապարհին, նայում ժողովրդիս, մեր բոլորիս զո հողություններին, ու նայում, թե մի խավ ինչպես է բզկտել երկիրը, թուլացրել, հետ գցել նրա զարգացումը, շենացումը․․․
Քանի քանի հայ ընտանիք եւ մարդ է արտագաղթել՝

չկարողանալով իր ընտանիքը, իրեն ու իր գործը պաշտպանել․․․ Քանի քանի բիզնես չի հիմնադրվել վախից, որ կխլեն․․․ Քանի քանի տուն է քանդվել․․․
Եւ դուք ուզո՞ւմ եք, որ մենք համակերպվենք իրենց նշանակած դատախազների, դատավորների հետ, որոնք որևէ որակական առումով չեն տարբերվում․․․

Որոնք, ինչպես երկրի նախկին դատախազը, իրենց պաշտոններում նստած միլիոննե՞ր են աշխատել․․․ Եվ դեռ օրեր առաջ էին ինձ/ մեզ «մեղադրում», թե նախկիններին նույնացրել ենք թալանի եւ կող ոպուտի հետ ու Շուշիի նոր՝ ալիևյան ավոտմայրուղին «հիացմունքով» աչք ենք մտցնում․․․ Իսկ քանի՞ ավտոմայրուղի կկառուցվեր Արցախում միայն այս բացահայտված միլիարդների դեպքում․․․ Դե հաշվեք ու ազգին ասեք․․․