Շատերը տոն հասկացողության տակ հասկանում են բարձրաձայն միացված գռեհիկ ու անճաշակ երաժշտություն , խորովածի ծուխ , գինովցած վիճակ, բայց ասեմ… Տիգրան Սիմոնյան

Տիգրան Սիմոնյանը գրում է. Տոն , տոնել ‘ նշել , հիշել և ամենևին չի նշանակում զուռնա դհոլի տակ երգել ու պարել ։ Ոչ մեկի սիրտը վարդ չի պատռում ։ Բոլորիս մեջ կա ամբարված մեծ վիշտ ու ցավ , տառապանք , ափսոսանք , կարոտ մեր կորցրածի համար ։ Մի քանի

օրից եկեղեցին նշելու է իր տաղավար տոներից վերջինը , հինգերորդը ‘ սբխեչը ‘ Խաչվերաց տոնը , գե րությունից խաչի վերադարձի տոնը ։ Մինչ այս , նշվել է ևս այդպիսի չորս տոն ։ Շատերը տոն հասկացողության տակ հասկանում են բարձրաձայն միացված գռեհիկ ու անճաշակ երաժշտություն , խորովածի ծուխ , գինովցած վիճակ ։ Սեպտեմբերի 21 — ը մեր

անկախության տոնն է ։ Անկախություն , իսկ քանի , քանի սերունդ է տենչացել , երազել ու փափագել այդ օրվան , քանի քանիսն են իրենց կյանքը մատաղ արել այդ անկախության համար ։
Իսկ միթե 44 — օրյա պատերազմի մեր զո հերը իրենց մատաղ կյանքը չեն զո հաբերել հանուն

անկախության ու միթե ՞ նրանք արժանի չեն այդ տոնակատարությանը հիշվելու , մեծարվելու , հերոսացվելու ։ Կասեք ՞արդյոք , ինչով է տարբերվում անկախության տոնը , խաչը գե րությունից ազատելու տոնից ։ Միայն մի բանով ‘ անկախությանը և անկախության տոնին դեմ ստա հակների գոյությամբ ։ Ուրիշ ոչնչով ։