Տեսա իմ կողմից հարգված շատ ծնողներ ֆլեշմոբ են սկսել՝ պահանջելով ԳՈՒՆԱԳԵՂ տոնակատարության չեղարկում ։ Անիմաստ ա էտ ֆլեշմոբը, քանի որ… Արամ Մանուկյան

Նշենք, որ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ին շուքով կնշվի Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը։

«Հայտնի հանգամանքերնի բերումով մեր տրամադրություն տոնական համարել չի կարելի, բայց մենք որոշում ենք կայացրել, որ Հայաստանի Հանրապետության անկախության երեսուներորդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի։ Այդ իսկ պատճառով սեպտեմբերի

21-ին Հանրապետության հրապարակում լինելու է մասշտաբային ու գունագեղ տոնակատրություն, և այդ տոնակատարությունը, իհարկե, առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, ինքնիշխանության, Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»,– ասաց Փաշինյանը։

Արամ Մանուկյանը գրում է. Տեսա իմ կողմից հարգված շատ ծնողներ ֆլեշմոբ են սկսել ` պահանջելով ԳՈՒՆԱԳԵՂ տոնակատարության չեղարկում ։ Թանկագին մայրեր , հայրեր , քույրեր ու եղբայրներ , դա չի չեղարկվելու , մոռացեք ։ Ու
անիմաստ ա էտ ֆլեշմոբը .

սրանք մենակ մի լեզու են հասկանում ու շատ են վախենում դրանից ` բազմահազարանոց բողոքի ակցիաներ և անհնազանդության քայլեր , որը կսասանի սրանց իշխանությունը ։ Թե չէ իրանք իրանց գործը անում են ու անելու են ` «մեզ մանդատ են տվել , ինչ ուզենք կանենք»-ը դրոշակ սարքելով ։