Երեկ մեր մեդիադաշտում հայտնվեց լուր, թե վերջ, Տիգրանաշենը հանձնեցին, ստորագրեց… Քիչ, թե շատ տեղեկացված մարդը կիմանա, որ… Մովսես Հարությունյան

Քաղաքագետ Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Երեկ մեր մեդիադաշտում հայտնվեց լուր, թե վերջ, Տիգրանաշենը հանձնեցին, ստորագրեց…

Այսօր այդ լուրը մեր մեդիադաշտից տեղափոխվեց հարևան ադրբեջանական լրահոս, ու թշնամական երկրում սկսեցին մեր մեգալուրից ոգևորված` իրենք էլ վրադիր մի քանի բան ավելացնել ու տարածել։
Հիմա էլ, արդեն, երրորդ ալիքն է հասել մեր մեդիադաշտ, եւ մի քանիսը գրում են, որ ադրբեջանցիներն

ասում են, թե Տիգրանաշենը հանձնել են` չիմանալով, որ այդ լուրը ադրբեջանցիներին հենց մենք` հայերս ենք սկուտեղով մատուցել։ Դե իսկ Տիգրանաշենի «հանձնման» բովանդակային վերաբերյալ չեմ էլ անդրադառնում, քանի որ աբսուրդ է խոսել այդ մասին։ Քիչ, թե շատ տեղեկացված մարդը կիմանա, որ առանձին Տիգրանաշենի հարց չի կարող քննարկվել, քանի որ նման առանձին հարց գոյություն էլ չունի։

Տիգրանաշենի հարցը մյուս բոլոր անկլավների հետ միասին կարող է քննարկվել բացառապես սահմանագծման ու սահմանազատման հարցերով բանակցությունների ժամանակ, որոնք, ի դեպ, դեռևս տեղի չեն էլ ունենում։ Հ. Գ. Ավելացնեմ, որ Տիգրանաշենի հարցի նույնիսկ քննարկումը դեռևս չի նշանակում դրա հանձնում կամ փոխանակում»։