Գործիքակազմը փոխվեց, և սկսվեց ԱԺ-ում գե րիների ծնողների կյանքը ալե կոծող ելույթներ։ Լավ, ի՞նչ եք ուզում դուք էս ժողովրդից։ Եթե միայն քաղաքական դիվ իդենտներ, ապա հուշեմ, որ… Լիլի Մինասյան

Լիլի Մինասյանն իր էջում գրել է. Ազգային ժողովի ամբիոնից Ձեր «շեֆերի» կողմից գրված ելույթները լսելիս, երբ անցնում եք բոլոր բա րոյականության, էթիկայի ու քաղաքական բարեկրթության սահմանները, մի կողմից համակերպվեցինք՝ ընդունելով, որ ԱԺ-ում գոյություն ունի մեկը, որին

բացարձակապես չարժի անդրադառնալ, ընկալել, ա մոթ զգալ իր փոխարեն։ Ընդամենը սկսեցինք անտեսել․․․ Գործիքակազմը փոխվեց, ու սկսվեց ԱԺ-ի ամբիոնից պետականությանը վն աս հասցնող ահասար սուռ մեկնաբանություններ, գե րիների ծնողների ողջ կյանքն ալե կոծող ելույթներ։ Ի՞նչ եք

կարծում, դրանով ի՞նչ եք ստանալու։ Դեռևս գե րեվարման մեջ գտնվող մեր հայրենակիցների ծնողները, ընտանիքները ի՞նչ պիտի զգան Ձեր ելույթից, ի՞նչ հավելյալ արժեք ստեղծվեց Ձեր կիսագրագետ հորինվածքից։ Լավ վերջը, ի՞նչ եք ցանկանում դուք էս ժողովրդից։ Եթե միայն

քաղաքական դիվիդենտներ, ուրեմն հուշեմ, որ Ձեր ցինիզմի աստիճանի անհեռատես տեքստերին ծափ են տալիս մենակ այդ տեքստերի հեղինակները ու հարևան պետության քարոզչամեքենան։ Ավելին՝ Ձեր մտքի փայլատակումները յուրաքանչյուր վայրկյան քաղաքացիների կողմից արժանանում են հնարավոր բոլոր դրսևորումներով լուտ անքների։