Կառավարության շենքի դիմաց, զո հված զինծառայողի մայրը միայնակ բողոքում էր սեպտեմբերի 21-ի միջոցառման դեմ… խնդրեցի, որ նրան ուղեկցեն շենք… նա ասաց… Նաիրի Սարգսյան

Նաիրի Սարգսյանը գրում է. Երեկ, Կառավարության շենքի դիմաց, զո հված զինծառայողի մայրը միայնակ բողոքում էր սեպտեմբերի 21-ի միջոցառման դեմ: Մոտեցա նրան, բայց նա շատ բարկացած էր ու ինձ չէր լսում: Կարճ ժամանակ

անց խնդրեցի, որ նրան ուղեկցեն շենք: Աշխատասենյակում տիկնոջը ներկայացրի անկախության օրվան նվիրված միջոցառումների բովանդակությունը` գրաֆիկական պատկերներով, զո հված զինծառայողների հիշատակին նվիրված ծրագիրը, սիմֆոնիկ նվագախմբով և երգչախմբով

իրականացվելիք կատարումների ցանկը և այլն: Մայրիկը հավանեց ծրագիրը, շնորհակալություն հայտնեց՝ նման բովանդակությամբ պլանավորելու համար: Ասաց, որ շատ էր բարկացել, երբ լսել էր, որ ուրախ տոնախմբություն է նախատեսված: Ես նրան հրավիրեցի ներկա գտնվել միջոցառմանը,

որտեղ զո հված զինծառայողների ծնողների համար հատուկ նստատեղեր են նախատեսված: Մենք ջերմ ողջագուրվեցինք, ես ասացի, որ խոնարհվում եմ իր ու բոլոր մյուս հերոսների ծնողների առաջ: Մենք փոխանակվեցինք հեռախոսահամարներով, որ կապի մեջ լինենք: Nairi Sargsyan