Հոկտեմբերի 27֊ին վերաբերվող հարցերին լավ կլիներ Ջհանգիրյանը պարզ տեքստով ասեր, որ Արամ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանը վարչապետի պաշտոնից ազատեց, որովհետև… Հարութ Մանվելյան

Հարութ Մանվելյանը գրում է. Հոկտեմբերի 27֊ին վերաբերվող հարցերին լավ կլիներ Ջհանգիրյանը պարզ տեքստով ասեր, որ. Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով քրեական գործը բացահայտված ՉԷ։

Արամ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանը վարչապետի պաշտոնից ազատեց, որովհետև քրեական գործը գնում էր իր համար ոչ ցանկալի ճանապարհով։ Արամ Սարգսյանի ազատվելուց հետո գլխավոր ոճրագnրծը 180 աստիճանով փոխեց ցուցմումքները,

նախաքննությունը վերածվեց ֆարսի, գործը հիմնովին փոխվեց։ Գագիկ Ջհանգիրյանը ինչու հնազանդվեց Քոչարյանին ու վերջին պահին չգնաց ԱԺ, որպես գլխավոր դгտախազի տեղակալ, նախաքննական մարմնի ղեկավար, պատասխանելու պատգամավորների հարցերին։

Ինչու չբարձրաձայնեց, էլ չեմ ասում հրաժարական չտվեց, երբ տեսնում էր ոնց են խեղաթյուրում ամբողջ քրեական գործը։ Վազգեն Սարգսյանը քո կուռքն էր, քո խոսքերով՝ քո ընկերն էր։ Գրետա Մայրիկի ծնկներին Վազգենի մшհը «nղբացողնեի» մի խոսեք…. լռեք….

Հետգրություն. «Հայաստան» դաշինքի ոչ մի պատգամավոր բարոյական իրավունք չունի խոսել հոկտեմբերի 27-ից, առավել ևս հարցեր տալ, եթե նույնիսկ պատասխանողը Ջհանգիրյանն է։