Պատճառը ո՞րն էր, որ Կոսոբոկովը ինքը ներկայացավ Հայաստան, իսկ Բաքվում նրան ներկայացրեց Մուրադովը… Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը անդրադարձել է Կոսոբովոկի և Մուրադովի Ադրբեջան կատարած այցին. «Տեղեկություն կա, որ Մուրադովը Բաքվում ներկայացրել է Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատար Կոսոբոկովին: Փաստորեն ստացվում

է, որ Կոսոբովոկը անձամբ է ներկայացել հայկական կողմին, օրեր առաջ հանդիպելով Հայաստանի պաշտպանության նախարարին, իսկ Բաքվին նրան ներկայացրել է Մուրադովը:

Այն, որ հատկանշական էր 1-ինը հայկական կողմին ներկայանալը, օրեր առաջ նկատել էի հոդվածի տեսքով անդրադարձիս մեջ: Փաստորեն ստացվում է, որ ադրբեջանական կողմին Կոսոբոկովը անձամբ չի էլ ներկայանում, նրան ներկայացնում է Մուրադովը:

Հայտնի է, որ Կոսոբոկովի թեկնածությունը Բաքվում առաջացրել էր դժգոհություն, թե այն պատճառով, որ նա 1-ինը եկել էր Երևան, ու թե նաև ընդհանրապես նրա կենսագրության մեջ նկատելով «սեպարատ» ուղերձ: Ինչպես հայտնի է, Կոսոբոկովը եղել է Աբխազիայում ռուսական ռшզմшկшյшնի հրամանատար:

Ահա այդ ֆոնին հետաքրքիր է, Բաքուն ի՞նքն է մերժել Կոսոբոկովին ու դրա համար նրան ներկայացրել է Մուրադովը, այդ թվում նաև Բաքվի դժգոհությունը մեղմելու փորձով, թե՞ ռուսական կողմն է որոշել այդպես պատասխանել Բաքվից հնչող «դժգոհություններին», որոնք՝ ընդ որում, կան արդեն տևական ժամանակ և ունեն անշուշտ այլ խորքային պատճառներ»: , – գրում է Հակոբ Բադալյանը: