Պետությունն իր վրա պետք է վերցնի ուսուցիչների թեստավորման ծախսը, եթե այս անիմաստ որոշման մեջ հաստատակամ են, ուրեմն… Վահրամ Թոքմաջյան

Վահրամ Թոքմաջյանը գրում է. Ստիպելով ուսուցիչներին պատվաստվել կամ 2 շաբաթը մեկ թեստ հանձնել, կառավարությունն անհամաչափ բեռ է դնում թերևս ամենախnցելի խավերից մեկի վրա։
Հասկանալի է, որ ուսուցիչները վճարվում են պետության կողմից եւ կառավարությունն ունի

լրացուցիչ լծակ ստիպելու որոշակի գործընթացներ։ Մյուս կողմից, հաշվի առնելով հատկապես ուսուցիչների սոցիալական վիճակը, մարդիկ ամեն օր ապրում են աշխատանքը կորցնելու վախով։ Իսկ հակահամաճարակային ձախողված քաղաքականությունը էլ որտե՞ղ կարելի է

ամենահարմար ձևով կոմպեսացնել։ Մյուս կողմից, Առողջապահության նախարարի որոշումը, որևէ հիմք չի կարող հանդիսանալ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար, եթե իհարկե շատ արագ ու գաղտագnղի համապատասխան օրենսգրքում, օրենքներում փոփոխություններ չանեն։

Ամիսը երկու անգամ թեստ հանձնելու բեռը դնելով ուսուցչի վրա, մի մեծ խմբի զրկում ենք անգամ երաշխավորված 68.000 դրամ աշխատավարձի նվազագույն շեմից։ Հատկապես մարզերում, երբ շատ քչերն ունեն լրիվ ծանրաբեռնվածություն, ստացվում է, որ մարդիկ աշխատավարձի կեսը, որոշ դեպքերում նաև կեսից ավելին տալու են ՊՇՌ

թեստերին։ Հետաքրքիր է, ընդհանրապես ԿԳՄՍ նախարարը տեղյա՞կ է իր ոլորտի աշխատողների սոցիալական վիճակից, նախարարներով որ հավաքվում են, էս մասին խոսու՞մ է, որևէ քայլ ձեռնարկու՞մ է։ Պետությունն իր վրա պետք է վերցնի ուսուցիչների թեստավորման ծախսը, եթե այս անիմաստ որոշման մեջ հաստատակամ են։ Այլ լուծում չկա։

Հ. Գ. Այս գրառումը պատվաստվել, չպատվաստվել անիմաստ բանավեճի մասին չէ։ Ինքս պատվաստված եմ։ Խնդիրը շատ ավելի խորքային է և առնչվում է մի ամբողջ խո ցելի խավի սոցիալական վիճակի էլ ավելի վատթարացմանը։