Ռուսների դրած հենակետերը Սյունիքում ոչ թե մեզ պաշտ պանելու համար էին, այլ… Ստեփան Գրիգորյանի դիպուկ վերլուծականը

Factor TV-ն զրուցել է Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ․ -Պարո՛ն Գրիգորյան, սեպտեմբերի տասնվեցին Դուշանբեում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստը, որի ընթացքում Հայաստանը կստանձնի ՀԱՊԿ-ի նախագահությունը։ Վարչապետը ներկայացնելու է երկրի առաջնահերթությունները,

որոնք պետք է իրականացվեն։ Դուք ասում եք՝ չեք տեսնում հնարավորություն, որ Հայաստանն օգուտներ կստանա ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանձնելուց, ինչո՞ւ։ -Մենք փաստորեն ընտրել ենք անվտ անգային համակարգ, որը չի ապահովում մեր անվտ անգությունը։ Եվ դա շատ մեծ մարտահրավեր է։ Մենք ի՞նչ ենք ասում աշխարհին՝ գիտե՞ք ինչ, մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ն, ու շարունակում ենք այնտեղ

մնալ։ Եվ այն աշխարհը, որը մեր կողմն է՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ճապոնիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան, իրենք ասում են՝ եթե դուք ընտրել եք, մենք հո չենք կարող ստի պել՝ չհարգել ՀԱՊԿ-ի խաղի կանոնները։ ՀԱՊԿ-ն, փաստ է, չի ապահովում մեր անվտ անգությունը։ Տեսե՛ք՝ թալիբների կողմից առկա վտ անգը դեպի

Տաջիկստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, պոտենցիալ է, ոչ մի վտ անգ այսօր չկա, ու թալիբները այդքան ուժեղ էլ չեն, որ վտ անգ ներկայացնեն, տեսե՛ք՝ ինչ համախմբում է ՀԱՊԿ-ում՝ միասնական զո րավարժություններ անցկացվեցին, հայտարարություններ արվեցին, Ռուսաատանն տան կեր նվիրեց Տաջիկստանին, զրահ ատեխնիկա, ու տեխնիկա, որ ուսումնասիրեն՝ ինչ շարժ կա

սահմանների շուրջ։ Տեսա՞ք՝ կոնկրետ քայլեր արվեցին։ Սակայն մեր ուղղությամբ, երբ ոչ թե պոտոենցիալ վտա նգ է, այլ Ադրբեջանը ուղղակի մեր սուվերեն տարածք մտավ Գեղարքունիքում ու Սյունիքում, ոչ մի դրական արձագանք։ Այս վտա նգները մեր հանդեն ՀԱՊԿ-ի պետությունները չեն դիտում որպես վտ անգ՝ իրենց հանդեպ, մինչդեռ

Կենտրոնական Ասիայի ուղղությամբ՝ դեռ թալիբները չէին հшր ձակվել, կոնկրետ քայլերի գնաց Ռուսաստան։ Ինչքան հասկացա, ռուսների դրած հենակետերը Սյունիքում ոչ թե մեզ պաշտ պանելու համար էին, այլ Ադրբեջանի շահերը առաջ տանելու, նրանց առաջ միջանցք բացելու։ Հարցազրույցը ամբողջությամբ՝ տեսանյութում։ Ռոբերտ Անանյան