2 պատգամավորներ համառորեն փորձում էին Ջհանգիրյանից կորզել դրական պատասխան՝ հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է… Կոնկրետ պիտի ասվի, որ… Լյովա Եղիազարյան

2 պատգամավորներ համառորեն փորձում էին Ջհանգիրյանից կորզել դրական պատասխան՝ հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է… Կոնկրետ պիտի ասվի, որ… Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանը գրում է. Քոչարյանին ամենահավատարիմ երկու պատգամավորներ համառորեն փորձում էին Գագիկ Ջհանգիրյանից կորզել դրական պատասխան, որ հոկտեմբերի 27-ի գործը ամբողջությամբ բացահայտված է։

Ջհանգիրյանը պատասխանեց, որ գործը 2004-ին զինվորական դատախազությունից, որի ղեկավարն ինքն էր, տեղափոխվել էր գլխավոր դատախազություն, որի ղեկավարն արդեն Աղվան Հովսեփյանն էր, որտեղ էլ կարճվել է կազմակերպիչների վերաբերյալ անջատված մասը և

հիմա նախաքննությունը վերսկսվել է։ Պատասխանի տողատակերից երևում է, որ գործը կազմակերպիչների, պատվիրատուների մասով բացահայտված չէ։ Քոչարյանի հավատարիմների անհանգստությունը հասկանալի է, բայց թե ինչու՞ Ջհանգիրյանը հիմա էլ է խոսում տողատակերով, անհասկանալի է։ Կարճ, կոնկրետ ու պարզ պիտի ասվի, որ գործը լրիվությամբ բացահայտված չէ։