Պատ երազմից վեց ամիս առաջ մի ընկերություն դիմում է Ադրբեջանին` Կովսականի ոսկու հանքը շահագործելու համար, այն դեպքում, երբ… Նաիրի Հոխիկյան

Վերլուծաբան Նաիրի Հոխիկյանն իր էջում գրում է.
Ո՞ր երկիրն է առավել շահագր գռված մտել Արցախի գրա վյալ տարածքներ․ Պատ երազմից մոտ 6 ամիս առաջ՝ 2020 թվականի ապրիլին բրիտանական Anglo-Asian Mining ընկերությունը դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ թույլ տալու ԱՀ-ի Կովսականի (Զանգիլան) մոտակայքում զբաղվելու

հանքարդյունաբերությամբ։ Էնտեղ ոսկու մեծ պաշարներ կան։ Ադրբեջանը տվել է համաձայնություն, իսկ ՀՀ-ի կառավարությունը գոնե չի առարկել՝ հաշվի առնելով, որ էդ ժամանակ Կովսականը կողմի հսկողության տակ էր։ Եղե՞լ է արդյոք ներքին պայմանավորվածություն Հայաստանի, Ադրբեջանի ու Մեծ Բրիտանիայի միջև․․․ 2020-ի

պատ երազմից միանգամից հետո Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարություն տարածեց՝ հրավիրելով միջազգային խոշոր ընկերություններին ներդրումներ անել Արցախի գրա վյալ տարածքներում։ 1-ին արձագանքը բրիտանական BP (British Petrolium) ընկերությունից էր, որը ցանկություն հայտնեց հարավում արևային էներգիայի

արդյունավետ օգտագործման կայաններ հիմնել։
2021 թվականի փետրվար ամսին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարեց, թե թուրքական Բայրաքթար հш րվածային ԱԹՍ- ները լավ փորձարկում անցան Արցախում, ու իրենք պատրաստ են գործարք կնքել Թուրքիայի հետ։ 2021 թվականի մայիսին Բաքու

ժամանեց Մեծ Բրիտանիայի արտահանումների նախարար Գրեհեմ Ստյուարտը՝ նորից ցանկություն հայտնելով ներդրումներ կատարել Արցախի գրավյալ տարածքներում ։ Արցախի գր ավյալ տարածքներում բոլոր խոշոր մայրուղիները կառուցում են թուրքական ու բրիտանական ընկերությունները։ Դրանց կոնսալթինգով զբաղվում է նորից բրիտանական

Global Data ընկերությունը ։ Եվ ի վերո, Շուշիում այսօր ճարտարապետական բոլոր աշխատանքները, ավելի պարզ՝ հայկական դիմանկարի ոչն չացումը կատարվում է Մեծ Բրիտանիայից հրավիրված հայտնի ճարտարապետ Ադրիան Գրիֆիտսի ծրագրերով։ Նա ասել է, թե Շուշին վերակառուցում է որպես ադրբեջանական մշակութային մայրաքաղաք։