Օրը մինիմում հազար հոգի «Live» է մտնում քեֆ ուրախությունից ու եկել եք սեպտեմբերի 21-ի, միջոցառումներն եք ուզու՞մ քլնգել։ Ասե՞մ ինչ եք ուզում անել. Ուզում եք, որ… Արսեն Ավագյան

Արսեն Ավագյանը գրում է. Օրը մինիմում հազար հոգի «Live» է մտնում քեֆ ուրախությունից։ Տասնյակ հազարներով փաբերրում, սրճարաններում, դիսկոներում տժժում են։ Հազարավորները ամենաթույն մեքենաներով մագնիտոֆոնները քոքած

տժժալով շրջում են, ու եկել եք սեպտեմբերի 21-ի, ես կասեի` պատմության մեջ ամենակարևոր սեպտեմբերի 21-ի, անկախության տոնի միջոցառումներն եք ուզու՞մ քլնգել, ու ամեն ինչ
անեք, որ չկայանա՞։

Ասե՞մ ինչ եք ուզում անել. Ուզում եք ամեն գնով հասնել նրան, որ անկախության վերաբերյալ որևէ միջոցառում չլինի, որ հետո բերաններդ լեզու առնեք ու սկսեք վայրահ աչել, «թե տեսա՞ք, որ ասում էինք կապի տուլյանտ են, հողատու են, դա վաճան են։

Հայաստանն էլ են տվել, դրա համար էլ չեն կարող անկախության տոն նշել, Հայաստանն անկախ չէ>>։ Այնքան պի ղծ եք, որ շարունակում եք մեր զո հերի, վիրավորների, անհետ կորածների հարազատներին ներքաշել ու ձեր քաղաքական շահերին ծառայեցնել նրանց այս ծանր կարգավիճակը։

Եթե Հայաստանը, որևէ ձև չնշի իր պետականության` անկախության օրը, ուրեմն այն մեռած է, իսկ ձեզ ահա’ հենց սա է պետք։ Մեկ էլ թուրքն է երազում մեր անկախության կոր ստի մասին։