Միայն անհայրենիք, անբարnյական արարածը կարող է ջնջել կամ աղավաղել սեփական երկրի խորհրդանիշը` դրոշը…, իսկ հետո ասել, որ… Շավարշ Սողոմոնյան

Շավարշ Սողոմոնյանը գրում է. Լավ ինչքան կարելի է, մինչև ու՞ր։ Էժանագին հնարքներով նկարներ ձևափոխելով ու սեփական երկրի դրոշը ջնջելով կամ աղավաղելով ինչի՞ եք ուզում հասնել։ Լավ միթե չեք հասկանում, որ ձեր գործողությունները անձանց դեմ

չեն, քաղաքական ուժերի դեմ չեն, այլ առաջին հերթին մեր երկրի դեմ են ուղղված։ Ո՞նց կարելի է աղավաղել կամ ջնջել սեփական երկրի դրոշը, հետո էլ խոսում են հայրենիքից ու հայրենասիրությունից։ Միայն անհայրենիք, անբարnյական արարածը կարող է ջնջել կամ աղավաղել սեփական երկրի խորհրդանիշը` դրոշը։

Այո ցավալի է, բայց պետք է արձանագրենք, որ որոշ քաղաքական ուժեր ու շրջանակները ոչ մի կերպ չեն գիտակցում պահի լրջությունը և իրենց գործողություններով շարունակում են վնшսել Հայաստանի Հանրապետությանը, ամեն ինչ անում են մեր երկրի դիրքերը թուլացնելու և մեր թշնամիներին

լրացուցիչ խաղաքարտեր ու ազդակներ տրամադրել։
Անունը դրել են իշխանությունների դեմ պայքար, բայց այն ինչ իրենց պայքարը իրականում Հայաստանի պետական շահի ու Հայաստանի դիրքերի ամրապնդման դեմ է ուղղված։