Դավիթ Տոնոյանը արժանի է իր նկատմամբ իշխանության պատվերով ճն շումներին։ Նա ասելու շատ բան ունի։ Մարդիկ պետք է իմանան ճշմարտությունը, անգամ եթե դա.. Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը գրում է. Դավիթ Տոնոյանը արժանի է իր հանդեպ իշխանության պատվերով ճնշումներին։ Նրա նման արժանի են Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած բոլոր նրանք, ովքեր հանուն պաշտոնի ուրացան պետականության բարձրագույն արժեքը։ Մինչ պատ երազմը նույն

Դավիթ Տոնոյանն էր հպարտանում ժամանակակից հզոր զեն քով և նոր տարածքներ թշ նամուց վերցնելու հեռանկարով, ինչն էլ հաստատվում էր Փաշինյանի կողմից։ Հիշո՞ւմ եք, Փաշինյանն էր ասում’ ՊՆ նախարարը չի կարող անել նման հայտարարություն առանց վարչապետի հետ

համաձայնեցնելու։ Իսկ հիշո՞ւմ եք, երբ ՍՈՒ-երն էին բերում, ինչպես էր վարչապետը գովում Տոնոյանին ու կրկին ասում, որ բոլոր ռազ մական պայմանավորվածությունները միասին են անում։ Այժմ ինչպե՞ս ստացվեց, որ Դավիթ Տոնոյանը դարձավ մե ղավոր և ձերբա կալվեց։ Չե՞ք կարծում արդյոք, որ Նիկոլը շոու է սարքում’ թեման շեղելով

իրենից։ Ընդհանրապես, այդ մարդը ունակ է ու պատրաստ է զո հաբերել անգամ իր ամենամոտ, իր համար ամենալավ ծա ռայած մարդկանց, միայն թե փրկի իրեն։ Չզարմանաք, եթե սենց մի օր էլ Նիկոլ Փաշինյանը զո հաբերի Սուրեն Պապիկյանին, Արարատ Միրզոյանին, Արայիկ Հարությունյանին, նույնիսկ իր աներձագին, կնոջը և երեխաներին,

միայն թե ինքը մաքուր երևա։ Ընդամենը երևա… շոու։ Դավիթ Տոնոյանը, Օնիկ Գասպարյանը ու պատ երազմի ժամանակ ռազ մական բարձր պաշտոն զբաղեցրած մյուսները գոնե հիմա պիտի խոսեն։ Մարդիկ պիտի իմանան ճշմարտությունը, անգամ եթե դա արժենա 2-3 գեներալի կյանք։ Հասկանում եմ, որ նշածս գործիչները վա խենում են սեփական

կյանքի և անվտ անգության համար, ինչպես որ վա խենում էր իմ հրեա ընկերը, սակայն գոնե հայերը պետք է հասկանան, որ կարող են փրկել մեր պետականությունը, եթե խոսեն քաղաքական իշխանության հան ցանքների ու իրենց ստացած դա վաճանական հրահ անգների մասին։ Գիտեմ, որ Դավիթ Տոնոյանը ասելու շատ բան ունի ոնց պատ երազմից առաջ, այնպես էլ ընթացքում եղած

հարցերի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակի և Նիկոլ Փաշինյանի պատասխանի, Թաղավարդի անտառների, Հադրութի զոր ամասում տեղակայված երեք հարյուր հոգանոց գնդի միտումնավոր անգործության, գն դապետ Սերգեյ Շաքարյանի տարօրինակ մա հվան, Շուշիի անհասկանալի հանձնման վերաբերյալ։ Եթե չխոսեց, ինչպես եղավ Ջալալի դեպքում, ուրեմն հավասար դա վաճաններ են։