Մի գրառում աչքովս ընկավ ՝ «Հինգ պատճառ, թե ինչու եմ սատարում Առուշ Առուշանյանին», և աչքերս լցվեցին ։ Բա մենք էլ երախտամոռի պես չհիշե՞նք նրա բարի գործերը… Դրանք հետևյալն են… Ռեգինա Պրազյան

Ռեգինա Պրազյանը գրում է. Մի գրառում աչքովս ընկավ ՝ «Հինգ պատճառ, թե ինչու եմ սատարում Առուշ Առուշանյանին», և աչքերս լցվեցին ։ Ընդամենը հի՞նգ։ Բա մարդը ջանք ու եռանդ չխնայի մեզ համար, մենք էլ երախտամոռի պես չհիշե՞նք նրա բարի գործերը։

Դրանք պետք է թողնել սերունդների դատին։ 1. Առուշ Առուշանյանը «սրտացավ գորիսեցի» է, հայրենի բնաշխարհի խնդիրներով՝ «խիստ մտահոգ». ո՞վ կարող էր հոգ տանել քաղաքի միջով հոսող Վարարակն գետը քարերից մաքրելու մասին, եթե ոչ նա։ Ավելին, պարոն Առուշանյանը մեծահոգաբար ստանձնել է նաև գետից հանած «աղբը»

վերամշակելու ծանր գործը. սեփական ասֆալտի գործարանում այն հրաշքով խճաքար է դարձել և իրացվել ։ 2. Մեր քաղաքապետը քարից հաց քամող հայի տեսակ է։ Նույնիսկ նրա գործարանի կեղտաջրերն աննպատակ չեն վատնվել. եկել, խառնվել են ոռոգման ջրերին՝ հագեցնելով հայրենի այգիների պապակը։ Հոգ չէ, որ այդ կեղտաջրով ոռոգված այգիների բերքը չորացել է, ոմանք էլ

հրաժարվել են այգիները ջրել մեծահոգաբար իրենց բաժին հասած կենարար հեղուկով։ Մեր բարի կամքի դեսպան-քաղաքապետ։ 3. Հիմա՝ գործարանի մասին։ Չլիներ մեր քաղաքապետի համառությունն ու իրեն դիմադրություն ցույց տվողներին պատ ժելու հաստատակամությունը, Գորիսն այսօր ասֆալտի գործարան չէր ունենա։ Չլիներ ասֆալտի գործարանը, Վարարակն գետի քարերը խիճ չէին

դառնա։ Քարերն էլ խիճ չդառնային, այգիները պարարտ կեղտաջրով ջրելու հնարավորություն չէինք ունենա։ Մեր մասին մտածելով է, որ քոթակեց հողատիրոջը, տիրացավ տարածքին և կառուցեց ամենափրկիչ գործարանը։ Մեր հեռատես քաղաքապե’տ։ 4. Մինչ այժմ որևէ մեկի մտքով անցե՞լ էր, որ դարավոր եղևնիների անտառն անտեղի տարածք է զբաղեցնում, որ դարավոր

ծառերն աճում են աննպատակ։ Իհարկե՝ ոչ։ Իսկ մեր իմաստուն քաղաքապետը Գորիսի գեղատեսիլ եղևնուտում, որ սրտաբանական հիվանդանոց տանող ճանապարհին է, մի քանի կիլոմետր հող ազատագրեց այդ փշատերևներից և շինարարություն սկսեց։ Մեր կառուցող քաղաքապե’տ։ 5. Առուշ Առուշանյանի առաջնային պարտականությունն է հոգ

տանել, որ բոլոր ընկեր-բարեկամներն առաջնահերթ օգտվեն քաղաքի հարստություններից, օրինակ՝ հողեր սեփականաշնորհեն։ Այնքան բաժանել ու սպ առել ողջ ֆոնդը, որ հաջորդներին այլևս ոչինչ չի մնացել։ Մեր ընկերասեր քաղաքապե’տ։ 6. Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Առուշ Առուշանյանը կյանքն ապրած մարդու իմաստնություն ունի. հոգ է տանում նաև այնկողմնայի աշխարհ մեկնողների հավասար

իրավունքների մասին. եթե մեկի գերեզ մանի տարածքը մեծ է, ուրեմն պետք է այն խլել, կիսել և վաճառել մեկ ուրիշին, ով դրա կարիքն ունի։ Մեր արդարամիտ քաղաքապե’տ։ 7. Էլ չասենք, որ իրեն բաժին հասած այս ծանր հոգսերի հետ մեկտեղ նա չի մոռանում խրատել կարգազանցներին, օրինակ՝ մի քանի հոգով խիստ պա տժել վազանց կատարած մեքենայի միայնակ վարորդին։

8. Շատ ավելի դժվար է, երբ գործ ունես ավագանու կարգազանց անդամի հետ, ով համարձակվում է հակաճառել անսխալական քաղաքապետին։ Ինչ արած, մնում է ընդհատել նիստը, անջատել ուղիղ եթերն ու… տուր, թե կտաս… Թող իր տեղն ու չափն իմանա։ Առուշին հակառակվելս ո՞րն է։ 9. Կարգազանցի ծնողն էլ պետք է պա տժվի, պետք է, օրինակ, հեռացվի աշխատանքից, որովհետև զավակին ճիշտ չի դաստիարակել։

10. Բարդ աշխատանք է Գորիսի քաղաքապետ լինելը։ Մարդկանցից յուրաքանչյուրն առանձնահատուկ մոտեցում է պահանջում։ Թե մեկին ծե ծով կարող ես բան հասկացնել, ապա մյուսից դրա հետ մեկտեղ պետք է խլես, օրինակ, տան սեփականության վկայականը։ 11. Բայց դե տպավորություն չստեղծվի, թե մեր սիրելի քաղաքապետը միայն պատ ժելով էր զբաղված։ Քավ լիցի։ Առուշ Առուշանյանին հավատարիմ ծառայողները կվկայեն, թե որքան առատաձեռն է նա պարգևավճարներ բաժանելիս։

12. Պատահական չէ, որ Առուշ Առուշանյանի կողքին գիշեր ու զօր մեր հայրենի քաղաքին ծառայող երկու փոխքաղաքապետերն ըստ արժանվույն փոխահատուցումներ են ստացել՝ տիրանալով ունեցվածքի՝ տներ (Երևանում), ավտոմեքենա, տարածք.. 13. Երրորդ փոխքաղաքապետը, ճիշտն ասած, բոլորովին վերջերս է հայտնվել, մինչ այժմ ոչ լսել էինք, ոչ էլ՝ տեսել, թե չէ կընդգրկեքին այս պատմության երախտավորների ցուցակում։

14. Առուշ Առուշանյանի բարեխիղճ աշխատակազմից ոմանք 44-օրյա պ ատերազմի օրերին առավոտից մինչ երեկո զբաղվել է փախս տականներին արտասահմանյան օգնություններ տրամադրելով, ինչի դիմաց արժանացել է երեկոյան ուշ ժամերին այդ օգնություններից անսահամանափակ օգտվելու և դրանք պարկերով յուրացնելու բացառիկ իրավունքին։

15. Պա տերազմի օրերին Առուշ Առուշանյանը բուռն ներքին պա յքարի արդյունքում հայրենանպաստ որոշում է կայացրել՝ կայանալու նաև որպես հայրենիքի անվախ զի նվոր։ Հաղթահարել է բանակում ծա ռայած չլինելու բարդույթը, հագել զինվորական համազգեստ, բռնել զե նք և իր հերոսական կերպարն անմ ահացրել թշնա մու աչքից

հեռու՝ հայրենի Ներքին Խնձորեսկի մատույցներում, մետքսափայլ շքեղ քնապարկում կամ Սյունեցի Մելոյի թևի տակ, սահմանագծի մոտ անվտանգ մի վայրում։
16. Մեր քաղաքապետը հերոսական մար տեր է մղել նաև Գորիսի սահմանին՝ ալկոհ ոլից մթագնած ուղեղներով աշխատակիցներին առաջնորդելով Վարչապետի այցի դեմ ձվերով հակագրո հի ։

Երիտասարդ ար յունն էր ե ռում, մանկության չարաճճիություններն էր հիշել, թե Կոմբինատի Վահե Հակոբյանի հանձնարարականն է խելոք կատարել։։
17. Փոխարենը մեր քաղաքապետն այս ողջ ընթացքում չի խոչընդոտել Գորիսի բարեկարգմանն ուղղված պետական սուբվենցիոն ծրագրերի իրագործմանը։ Չմտածեք, թե դուխով տղա չէ մեր Առուշը և չէր կարող հրաժարվել դրանցից։ Պարզապես «մատ» է արել կառավարությանը. ֆինանսավորումը ստացել է, արդյունքները՝ իրեն վերագրել։

18. Պետք է նաև ըստ արժանվույն գնահատել ծնողի հանդեպ Առուշ Առուշանյանի տածած ջերմ որդիական զգացմունքները։ Դե, տղա է, ասենք թե խոսքը միշտ հայհո յանքներով է համեմում, բայց ոչ ոք չի կարող հերքել, որ հոր շինանյութերի խանութն աշխատում է ողջ հզորությամբ՝ սպասարկելով քաղաքի շինարարական ծրագրերը։ 19. Եկեք և համոզվեք՝ քաղաքի կենտրոնն ինչպես է բարեկարգվել։ Հոգ չէ, որ ծայրամասերում դարուփոսեր են և անմխիթար վիճակ։

20. Առուշ Առուշանյանն արվեստագետի նրբաճաշակությամբ իր հարուստ կենսագրությունը զարդարել է տասնյակ քր եական գործերով՝ դրանց հաղորդելով քաղաքական նրբերանգներ։ Նա Գորիսի քաղաքապետը ոնց կարող է հան ցագործություններ չկատարել։ Ուղղակի բախտը չբերեց, երկրում բան փոխվեց և ամեն արածի հետևից արդարադատությունը վրա հասավ։ 21. Այսքանից հետո ո՞վ չի համաձայնի, որ Առուշ Առուշանյանը Ռոբերտ Քոչարյանի և անփոխարինելի Վահե Հակոբյանի թիմի արժանի հետևորդն է, նրանց գործի շարունակողը։