Նոր եմ հասկանում՝ ինչու են հայաստանյան բուժհաստատությունների ներկայացուցիչներ հանդես գալիս հակապատվաստային քարոզով։ Մեխանիզմը հետևյալն է… Մովսես Հարությունյան

Մովսես Հարությունյանն իր էջում գրել է. Նոր եմ հասկանում՝ ինչու են հայաստանյան բուժհաստատությունների բազում ներկայացուցիչներ հանդես եկել ու շարունակում հանդես գալ հակապատվաստային քարոզով։ Մեխանիզմը հետևյալն է. Նրանք հասկացել են, որ

պատվաստված հասարակությունն այլընտրանք չունի ու որ ինչ-որ շրջանում հասարակության մեծ մասը պետք է պատվաստված լինի։ Դրան զուգահեռ տարածել են քարոզ, թե գիտեք ինչ, պատվաստումը վնա սակար է ձեզ քաղաքացիներ ջան, մի պատվաստվեք` պարզապես չակնարկելով, որ կարող են նրանք գնել պատվաստման լիցենզիաները, քանի

որ այն պարտադիր է լինելու։ Թեպետ ուրիշներին ուղղված հակապատվաստային քարոզին` նրանք պատվաստվել են` պատվաստել տալով նաև իրենց ընտանիքների անդամներին, քանզի լավ գիտեն, որ պատվաստումը համաճարակի դեմ պայ քարելու ամենալավ տարբերակն է։ Հետո շշուկներ են

տարածել, որ մարդիկ կարող են իքս փող վճարելով ստանալ պատվաստման թերթիկ` ազատվելով «այդ չա րիքը օրգանիզմ ընդունելուց»։ Հետո ունեցել են բազմաթիվ հաճախորդներ, որոնք տուրք տալով` «դե բժիշկ մարդ է, որ ասում է` ապա մի բան գիտի» քարոզին, մարդիկ որոշել են

չպատվաստվել ու գնել դրանք։ Ստացվում է, բուժանձնակազմի վերոնշյալ շերտը ունեցել է նյութական ձեռքբերում` հանրային առողջությանը պատճառելով զգալի վն աս։ Հա ու չմտածեք, որ Երանոսում և Գյումրիում բացահայտված դեպքերը միակն են. ո՜չ, դրանք պարզապես զուտ բացահայտված դեպքերն են։