Վանեցին էի լսում… ստացվում է, որ ԱԱԾ տնօրենը ծրար փոխանցո՞ղ է աշխատել… ու առաջ եկան հետևյալ հարցերը… Արթուր Հայրապետյանի դիպուկ հարցադրումը

Արթուր Հայրապետյանն իր էջում գրել է. Վանեցին էի լսում, և լիքը հարցեր առաջ եկան։ Լավ, եթե ասենք ծրարի միջոցով հան ցավոր պայմանավորվածություններ է եղել, օրինակ եմ բերում, չեմ հաստատում, քանի որ ոչ ոք կարծես չգիտի, ըստ էության թե ինչ է եղել ծրարի մեջ,

փոխանցողն էլ է հաստատում, որ իրեն ծրար են տվել և ինքը փոխանցել է թշ նամի ԱԱԾ տնօրենին, հետո թշ նամի ԱԱԾ տնօրենը ծրար է տվել, ինքը տվել է նիկոլին, այսինքն չի իմացել, թե ինչ կա ծրարի մեջ, դա ի՞նչ է նշանակում.. արդյո՞ք թշ նամի ԱԱԾ տնօրենն էլ չի իմացել, ծրարով ինչ է տալիս։

Եթե վաղը ասենք պարզվի, որ ծրարի միջոցով երկիր են վաճառել, ծրար փոխանցողին, ի՞նչ է հասնում։ Թե ԱԱԾ պետը պիտի գլուխը կախ, ինչ տան ձեռքը, սսկված տանի և հասցեատիրոջը հանձնի, և չիմանա, թե ինչ կա ծրարի մեջ, ապա ստացվում է, որ ԱԱԾ տնօրենը ծրար փոխանցո՞ղ է

աշխատել.. մի տեսակ չեմ կարողանում հասկանալ, ինբպե՞ս էլի։ Մի խոսքով Վանեցյանի հարցազրույցը նայելուց հետո, լիքը հարցեր առաջացան, և հեչ համոզիչ չէր նրա շուրթերից դուրս եկած ամեն խոսք, այդ թվում նաեւ արդարացումները։