ԼԱՎ ԼՈՒՐ. Բաքվից Երեւան հայ ռազմագե րիների նոր խումբ է տեղափոխվում.

Բաքվից Երևան է տեղափոխվում ռազմագեր իների նոր խումբ։ «Sputnik Արմենիա»-ն հաղորդում է, որ ինքնաթիռը րոպեներ առաջ է դուրս եկել ադրբեջանական օդանավակայանից. այն մոտ մեկ ժամ հետո կլինի Երևանում եւ վայրէջք կկատարի «Էրեբունի» օդանավակայանում: Հայ

ռազմագ երիների վերադարձին մասնակցում է Արցախում ռուս խաղաղապահ առաքելության նախկին հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը, որի միջնորդությամբ են նաեւ Հայաստան վերադարձել հայ ռազմագեր իների նախորդ խմբերը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բաքվից եկող ինքնաթիռում գե րիների 5 հոգանոց խումբ է վերադառնում: Նախորդ անգամ ռազմագեր իներ վերադարձել էին սեպտեմբերի 7-ին՝ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը, որոնք գեր եվարվել էին այս

տարվա հուլիսի 14-ին՝ Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքում. նրանց դիմաց ադրբեջանական կողմին էր փոխանցվել Արցախի Մարտակերտ քաղաքի տներից մեկում հայտնաբերված եւ ձերբակալված ադրբեջանցի զի նծառայող Ջամիլ Բաբաեւը: