Օդանավակայան էի գնացել, հարազատ մարդու ընտանիքի ճանապարհեցի․․․ Երբ արդեն հեռացա մեկնման սրահից, հետևիցս մի տղա եկավ․ «Ներեցեք, Ձեր անունը Կարե՞ն է»…Կարեն Հովհաննիսյան

Կարեն Հովհաննիսյանը իր էջում գրել է. Այսօր օդանավակայան էի գնացել, հարազատ մարդու ընտանիքի ճանապարհեցի, գնացին․․․ Բայց սրա մասին չէ, որ պատմել եմ ցանկանում։ Երբ ճանապարհեցի և արդեն հեռացա մեկնման սրահից, վերելակով պետք է իջնեի , մի տղա

եկավ հետևիցս․ -Ներեցեք, Կարե՞ն է Ձեր անունը։ -Այո, — մի քիչ զարմացած, մի քիչ չզարմացած ասացի ես։ — Կարեն ջան, ես Ձեր գործունեությանը հետևում եմ․․․ Այժմ մի քանի շաբաթով մեկնում եմ ՀՀ-ից, ուզում եմ «Հայոց Հզոր Բանակ» ծրագրին փոխանցում սնել, իսկ վերադառնալուց

հետո արդեն մշտական կլինի։ — Ինձ համար ամենակարևորն այն էր, որ ասեցիք ՝ վերադառնալու եք․․․ Հայորդին փոխանցեց յոթանասուն ԱՄՆ դոլար հենց օդանավակայանում։ Զգացողություններս հակասական էին, որովհետև քիչ առաջ ճանապարհեցի ընտանիքի՝ սրտիս ցա վով, իսկ

հիմա մեկնող Հայորդին ասում է մեկնում է Հայաստանից, բայց մի քանի շաբաթով, սա հերիք չէ, դեռ մի բան էլ «Հայոց Հզոր Բանակ» ծրագրին փոխանցում կատարում ոտքի վրա, շտ ապ, քանի որ ուշանում էր հաշվառումից․․․ Հայեր ջան, գիտեմ, որ դժ վար է, գիտեմ, որ ամեն մարդ իր

ճակատագիրն է որոշում, սակայն ամեն դեպքում , խնդրում եմ, մի գնացեք․․․ Հայորդի ջան, ցա վդ տանեմ, ես շնորհակալ եմ, որ հենց այդ պահին հայտնվեցիր, դու չես իմանում, թե իմ մոտ ինչ հոգեվիճակ էր, ու քո քայլը ինչպես ինձ նորից կյանք վերադարձրեց․․․