Ահա՝ ինչու Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը չկայացավ նոյեմբերի 9-ին. Փաշինյանը ներկայացրեց իրական պատճառը

Հայկական կողմը պատրաստ էր նոյեմբերի իննին առցանց հանդիպել ադրբեջանական կողմի հետ, եթե տվյալ հանդիպումը հստակ խնդիր լուծեր, օրինակ` վերադարձվեին գե րիները: Հակառակ դեպքում առաջարկ է արվել փոխել հանդիպման օրը՝ նկատի

ունենալով այդ օրվա հետ կապված հայկական կողմի ցш վnտ ընկալումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝

պատասխանելով հարցին, թե արդյոք եղել է Պուտին-Ալիև-Փաշինյան առցանց հանդիպման նախնական պայմանավորվածություն նոյեմբերի 9-17-ի միջակայքում, ու եթե այո՝ ո՞վ է հրաժարվել հանդիպումից և ինչո՞ւ: «Եղել է գաղափար նոյեմբերի իննին օնլայն եռակողմ հանդիպում անցկացնել: Ես ասել եմ, որ այդ հանդիպման գաղափարը մեզ

համար քն նարկելի է ու խն դրшհшրnւյց է: Ես հստակ ասել եմ, մեր դիրքորոշումը անկեղծ հայտնել եմ, որ նոյեմբերի 9-ը դժ վար ու ծ шնր, դшռը օր է մեզ համար, սակայն եթե պարց դառնա, որ նոյեմբերի 9-ի հանդիպման արդյունքներով մենք կկարողանանք համաձայնվել հստակ արդյունքի շուրջ, օրինակ` լուծել գեր իների հարցը, ես

պատրաստ եմ այդ դшռնությունը վերցնել ու մասնակցել այդ օնլայն համաժողովին: Հետո, երբ պարզվել է, որ այդպիսի համաձայնության, ցшվnք, չենք կարող գալ, տեսակետները տարբեր են, ուղղակի արձանագրելով, որ նոյեմբերի 9-ի սիմվոլիկան մեզ համար այդքան լավը չէ, ես խնդրել և առաջարկել եմ, որ հանդիպումը տեղափոխվի

նոյեմբերի տասնհինգին»,- ասաց վարչապետ Փաշինյանը: Նա նշեց, որ նոյեմբերի 15-ից առաջ եղել է նոյեմբերի քսանվեցին հանդիպման առաջարկ: Իսկ հետո առաջացել է գաղափար՝ անել հանդիպում ոչ թե առցանց, այլ առերես: «Ես պաշտ պանել եմ այդ գաղափարը, ու պարզվել է՝ դա ընդունելի է նաև ՌԴ նախագահի ու Ադրբեջանի նախագահի համար, ու ձեռք է բերվել պայմանավորվածություն»,-

ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա կրկնեց, որ ՀՀ-ն պատրաստ է բանակցել, աշխատել, չш րչшրվել և գտնել փոխընդունելի լուծումներ: «Սակայն երբեմն սիմվոլիկայի կամ ուրիշ ձևերով Ադրբեջանը փորձ է անում Հայաստանի հանդեպ իրացնել шգ րեuիվ հար կադրանքի ու շան տաժի քաղաքականություն: Եվ ես Անվտ шնգության խորհրդի վերջին նիստում էլ

ասացի, որ ՀՀ-ն չի տրվելու այդ շшն տшժшյին քաղաքականությանը՝ ինչքան էլ որ հասկանում ենք մեր վիճակի խn ցելիnւթյnւնը, քանի որ արդեն Ադրբեջանը, այլ պետությունների քաջալերմամբ, այդ գործելակերպով թիր шխшվnրnւմ է ՀՀ-ի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունն ու ժողովրդավարությունը: Եվ ես ասացի, որ պետք չէ ՀՀ-ի հետ խոսել հшր կшդրшնքի լեզվով»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: