«Հայր ու որդի Երեմյանների» «Բուրգըրի» և «Պանդոկ Երևան» սննդի կազմակերպություններից օգտված 13 քաղաքացի հոսպիտալացվել է… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Սույն թվականի նոյեմբերի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն
տեղեկատվություն է ստացվել, որ «աղիքային

վարակ» նախնական ախտորոշմամբ՝ 13 քաղաքացի դիմել ու հոսպիտալացվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: Նրանց վիճակը գնահատվել է թեթև ու միջին ծանրության:

Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հիվանդներն օգտվել են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37) ու «Պանդոկ Երևան» (հասցե՝ Ամիրյան 5) հասարակական սննդի կազմակերպություններից:

Նրանց մոտ նոյեմբերի 17-19-ն ընկած ժամանահատվածում ի հայտ են եկել աղիքային վարակին/սննդային թու նավորմանը բնորոշ կլինիկական ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում մինչև 38-ից 40 աստիճան, լուծ:

Նոյեմբերի 23-ի ժամը 10:00-ի դրությամբ հիվանդներից չորսը դուրս են գրվել հիվանդանոցից, մնացածի վիճակը գնահատվում է թեթև ու միջին ծանրության։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են: Լաբորատոր հետազոտությունների համար իրականացվել է լվացուկների, կենսանմուշի, քթըմպանի քսուկի, խմելու ջրի ու սննդամթերքի նմուշառում: