Ի՞նչ է կատարվում ռևանշիստների փնթինյուզերում վարչապետի ուղիղ եթերի ժամանակ: Թերթելով տարբեր էջեր, ականատես եղա հետևյալ տեսարանին…Գրիգոր Ֆնդիկյան

Գրիգոր Ֆնդիկյանը գրում է. Տարբեր լրատվականներով հետևում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԶԼՄՆերի ուղիղ եթերով հարց և պատասխանին ։ Ի՞նչ է տեղի ունենում հիմնականում ռևանշիստների կերակրատաշտակից օգտվող

փնթինյուզերի մեջ վարչապետի ուղիղ եթերի ժամանակ ։ Թերթելով տարբեր նշածս էջեր, ականատես եղա այս տեսարանին`վարչապետը խոսում է ադրբեջանը որպես ագ րեսիվ երկիր լինելու մասին: Ռևանշիստական թափթփուկները իրար հերթ

չտալով ջղա յն սմայլիկներ են դնում: Երբ ասաց,որ սահմանաազ ատման աշխատանքներ կսկսվեն ու պետությունում խաղաղությունը պետք է վերականգնվի, ժողովուրդը պիտի խաղաղ ապրի, կրկին տխուր սմայլիկներ: Վարչապետը ասում է ամեն ինչի պատրաստ ենք ամեն ճանապարհով մեր գեր իներին վերադարձնելու համար, կրկին ջղ այն և

տխուր սմայլիկներ: Այս ջղ այն սմայլիկների հեղինակներն, ի՞նչ են ցանկանում ասել, որ ադրբեջանը ագ րեսոր չէ, չձգտել խաղաղության, գե րիներին չվերադարձնել: Էսքանից հետո, ի՞նչ անուն տաս սրանց նման անուղեղներին: Ասես զոմ բի են, զոմբին չգիտակցված է քայլեր անում, սրանք

լավ էլ գիտակցելով են շարժվում, սակայն ամենացավալին նա է, որ այս անմեղ սունակների մեջ կան նոր կյանք մտնող երիտասարդներ ովքեր դեռ ծնված էլ չեն եղել իրենց շռայլ հովանավորի ղեկավարման օրոք: Չեն տեսել, թե ինչի՞ է ընդունակ այս հրեշը ում մեջ բացարձակապես պակասում է մարդկային բոլոր հատկանիշները:

Սրանց պես անտեղյակ միամիտ երիտասարդների վրա են կարողանում աշխատել, որոնք էլ առանց գիտակցելու, թե ինչի մեջ են ընկել , ինքստիքյան դառնալով հանցագործ ռեժիմի մի մասնիկ, կամ կամակատարներ։ Վերջում մենակ մի բան կասեմ ձեզ, երբ ֆեյք էջերով զբաղվողներ, վարչապետի ուղիղ եթերի տակ փորձում եք ձեր մեջի թ ույնը

թափել , որը դրսից են անում, այս ամեն ինչը դուք վաղուց եք ապացուցել, որ ՀՀ-ն ձեր երկիրը չէ և դուք հայ չեք: Սակայն նրանք, որ Հայաստանում են զբաղված ֆեյքահար ձակմամբ և հայհոյանքներ տարածելով պարզապես մի փոքր խղճացեք ձեզ: Ձեր հերթն է գալու… Բոլոր ժամանակների շարժման առաջնորդների գրպանային մշտական օգտագործվող ցուցարարը՝ Մանուելը ձեզ օրինակ։