Փաշինյանի հարցազրույցից ուշագրավի մասին կարճ ու մատչելի… Մովսես Հարությունյանի դիպուկ անդրադարձը

Մովսես Հարությունյանը գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից ուշագրավի մասին կարճ և մատչելի. 1.Հայաստանը չի քն նարկել միջանցքի հարց և չի էլ քն նարկելու։ 2.Ստորագրվելիք ենթադրյալ փաստաթուղթը վերաբերելու է բացառապես հանձնաժողովի

ստեղծմանը, որի շրջանակներում հետո նոր` Մի քանի տարիների ընթացքում, քն նարկվելու են սահմանզ ատման և սահմանագծման հարցերը։ 3.Ենթադրյալ փաստաթղթի մեջ անկլավների

մասին հիշ ատակում չի լինելու. դա հանձնաժողովի վրա է թողնվելու։ Հայաստանը պնդելու է, որ մեզ մոտ եղած անկլավները հետագայում նույնպես մնան մերը։ 4.Նոյեմբերի 9-ի` մեր պարտության ու Ադրբեջանի հաղթանակին նվիրված օրը

շոուտիկ եռակողմ հանդիպման գաղափարը մերժել է հայկական կողմը` ելնելով այն հանգամանքից, որ այն, բացի մեզ հոգեբանական հա րված տալուց, ոչ մի բան չի տալու։ 5. Ճանապարհների ապաշրջափ ակմանը կողմ ենք, սակայն մեր սուվերենության

պահպանմամբ ու այն ուղիներով/ճանապարհներով, որը կորոշի ՀՀ-ն (իհարկե խոսքը բացառապես մեր տարածքով անցնող հատվածների մասին է)։ 6.ՀՀ-ն նոյեմբերի 16-ին գրավոր չի դիմել ՀԱՊԿ-ին, քանզի մայիսի տասներկուսի` ադրբեջանական ներխու ժման ժամանակ դիմել ենք, և այն

անարձագանք է մնացել։ 7.ՀՀ-ն տվյալ պահին չի դիտարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու տարբերակը։ 8.Քանի որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության համբերատարությունը թուլություն է ընկալել` սրանից հետո նոյեմբերի տասնվեցի նման արձագանքի են արժանանալու ոտնձ գության ժամանակ։