Զգուշացում վարորդներին. հետևյալ ավտոճանապարհներն անանցանելի են… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։ Լոռու, Շիրակի մարզերում ու Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է։ Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում առկա է մառախուղ։

Նշենք, որ Նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Նոյեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ, 30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-ից 5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 9-ից 11 աստիճանով։

Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև: Նոյեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի նոյեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 15.20C (1968թ.) · Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -7.30C (1973թ.) · Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 4․30C