Կարդում եմ տարբեր «կարծիքներ» ԱԺ նախագահի համար ձեռք բերվող նոր ավտոմեքենայի մասին…նման «փառահեղ» մտքեր գրողներին ուզում եմ ասել, որ… Գրիգոր Ֆնդիկյան

Գրիգոր Ֆնդիկյանը գրել է. Կարդում եմ տարբեր կարծիքներ Ալեն Սիմոնյանի համար ձեռք բերվող նոր ավտոմեքենայի մասին: Այսինքն գրառումների մեծ մասը տեսակետ չի կարելի համարել,ավելի շատ ցի նիզմ, մանկամտություն, չուզողություն։ Կարդում և

մտածում եմ, նման <<փառահեղ >> մտքեր գրողները երևի ավելի շատ կուրախանան ադրբեջանի պաշտոնյաների համար ձեռք բերվող առավել շքեղ մեքենաններից, քան իրենց պետության պաշտոնյան պետք է շրջի պաշտոնին համապատասխան

զրահ ապատ մեքենայով: Ու սրանց նմաններն իրենց երկիր սիրող են համարու՞մ: Դուք ուր, երկրի նկատմամբ սերն ու կարևորությունն ուր …
Ձեզ նմանների համար ձեր առաջնորդը պիտի շրջի զապառոժեցով, կամ էլ մոսկվիչով, որ ամբողջ աշխարհը տեսնի և զապառոժեցի նման էլ

վերաբերվի ձեր ղեկավարի հետ: Դուք միայն ընդունակ եք ձեր երկրի ղեկավարին փն ովել և փնո վել: Իսկ երբ աշխարհը, ինչ որ բան մեր սրտով չի անում միանգամից մե ղադրում եք երկրի ղեկավարին առանց հասկանալու, որ դրսից եկող գնահատականը գալիս է ավելի շատ ժողովրդից քան երկրի ղեկավարից: Ահա սա եք դուք, պետությունը չսիրող,

ինքներդ ձեզ ծաղրող ու ամեն գնով երկիրը ներսից թուլացնող։ Սակայն գոյություն ունի մեկ ճիշտ, մեկ կարևոր հանգամանք : Իմ երկրում լինի ԱԺ նախագահը, վարչապետ թե փոխվարչապետ այո´, պիտի շրջի ամենաթանկարժեք ավտոմեքենայով, քանզի նա իմ երկրի

պաշտոնյան է, որովհետև իմ երկրի Ազգային ժողովի նախագահը արժանի է շրջել ամենագեղեցիկ, ամենաարդիական ու ամենաապահով մեքենայով, քանի որ բացի դրսի թշն անին նաև շրջապատված ենք ներքին թ շնամիով ։ Եվ վերջում ցանկանում եմ հասկանալ դեռ որքա՞ն թույն ունեք դուք ձեր մեջ: